Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել ցանկացած հարց

ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել ցանկացած հարց
26.04.2018 | 09:33

Ապրիլի 25-ին Աժ ՀՀԿ խմբակցության անդամները հանդիպել են պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: ՀՀԿ խմբակցության հաղորդագրության համաձայն, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է եղել հանդիպման միայն առաջին մասին։ Նա ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրել է իր հրաժարականի պատճառները և խոսել Աժ- ում աշխատելու տարբեր ձևաչափերի մասին` հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը «ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն ՀՀԿ-ի միասնության շնորհիվ»։


Հանդիպման երկրորդ մասում խմբակցության անդամները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ քննարկել են ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ ՀՀԿ խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ՀՀԿ ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը:

Դիտվել է՝ 1732

Մեկնաբանություններ