«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Շառլ Ազնավուրը վերադարձել է Փարիզ

Շառլ Ազնավուրը վերադարձել է Փարիզ
26.04.2018 | 09:34

Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը` հայտնել էր Ռուսական առաջին հեռուստաալիքը: 93-ամյա շանսոնյեի կայանալիք համերգը չեղարկվել է. նրան տեղափոխել են մասնավոր հիվանդանոց:


Վատ առողջական վիճակի պատճառով Պետերբուրգում համերգը չեղարկած Շառլ Ազնավուրը հինգշաբթի Ֆրանսիա է վերադարձել` հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Օկտյաբրսկի» համերգասրահի գեղարվեստական ղեկավար Էմմա Լավրինովիչը, որտեղ պետք է տեղի ունենար համերգը, ասել է, որ ելույթը տեղափոխվել է 2019-ի ապրիլ։ Նշվում է, որ 93-ամյա երգչին չեն հոսպիտալացրել:

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ