Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մակրոն. Թրամփն Իրանի միջուկային գործարքից դուրս կգա

Մակրոն. Թրամփն Իրանի միջուկային գործարքից դուրս կգա
26.04.2018 | 09:39

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ իր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագրից դուրս գալու որոշում կայացնել։


«Իմ կարծիքով (ես չգիտեմ՝ ինչ կորոշի ձեր նախագահը) նա այդ գործարքից կազատվի ներքին պատճառներով»,-հայտարարել է Մակրոնը Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում մամլո ասուլիսի ժամանակ

Դիտվել է՝ 859

Մեկնաբանություններ