«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Առանց պետհամարանիշերի մեքենաները գտնելու ու այդ հարցը լուծելու ակցիա

Առանց պետհամարանիշերի մեքենաները գտնելու ու այդ հարցը լուծելու ակցիա
26.04.2018 | 12:37

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին Երևանում բացել բոլոր փակ փողոցները։ «Երեկ երեկոյան, երբ ես ծանոթանում էի իրավիճակին և օրվա լուրերին, ճիշտն ասած՝ մտահոգիչ տեղեկություններ ստացա, որ Երևանում կան մեծ թվով փակ կամ առանց պետհամարանիշերով մեքենաներ, որոնք աչքի են ընկնում երթևեկության կանոնները չպահելով։ Ես կոչ եմ անում առժամանակ դադարեցնենք Երևան քաղաքում փողոցների փակումը, որպեսզի կարողանանք զբաղվել մայրաքաղաքում երթևեկության կարգուկանոնի վերականգնմամբ։ Չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մարդիկ առիթից օգտվեն և այս ամենը վերածեն անվերահսկելի ինչ-որ գործողության և գործառույթի»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում հայտարարեց Փաշինյանը, այնուհետև իջավ ավտոմեքենայից, մոտեցավ ցուցարարներին և հորդորեց բացել ճանապարհը։

Նա կոչ արեց ցուցարարներին ինքնակազմակերպվել և թույլ չտալ առանց պետհամարանիշների մեքենաների երթևեկությունը։ «Կան մարդիկ, ովքեր այս իրավիճակից օգտվում են։ Ես մտածում եմ, որ այդ գործողություններն արվում են մտածված՝ մեր հավաքը վարկաբեկելու համար։ Դա արվում է հատուկ մեր բարձր հեղափոխությունը վարկաբեկելու համար։ ՈՒզում եմ հիշեցնել, որ էդ ճռիկ-վռիկ անողներն են եղել նաև պատճառը, որ էս հեղափոխությունը տեղի է ունեցել, մարդիկ զզվել են էդ ճռիկ-վռիկներից։ Ես կոչ եմ անում Երևանի բոլոր ճանապարհներն ապաշրջափակել և ապահովել, որ չլինեն առանց պետհամարանիշի մեքենաներ։ Կոչ եմ անում բոլոր վարորդներին խստորեն պահպանել երթևեկության կանոնները»,- ասաց Փաշինյանը։


Նա նաև հայտարարեց, որ այսօրվա ժամը 19։00-ի Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքն ուժի մեջ է։ «Այսօր շատ կարևոր խոսակցություն պետք է ունենանք»,- ասաց Փաշինյանը։

Դիտվել է՝ 3265

Մեկնաբանություններ