Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Առնետներին, դավաճաններին, պատեհապաշտներին և հատկապես հոտային բնազդով ոչխարներին միշտ եմ ատելու և արհամարհելու

Առնետներին, դավաճաններին, պատեհապաշտներին և հատկապես հոտային բնազդով ոչխարներին միշտ եմ ատելու և արհամարհելու
26.04.2018 | 14:43

Այս գործընթացները լակմուսի դեր խաղացին և՛ հասարակության, և՛ միջանձնային հարաբերություններում… Շատ լուրջ և խոր հետևանքներ, ճեղքվածքներ և բացահայտումներ եղան:


Հիասթափության, դավաճանության, ցինիկության, ազնվության, տղամարդկության, ղզիկության, հաստատակամության, տականքության, այլանդակության, պատեհապաշտության, հավատարմության, մեծության ու փոքրոգության մի մեծ շքահանդես…
Մի մեծ հայելի ջարդվեց, ճաքեր տվեց և հիմա թեկուզ կպցնես, սոսնձես, ապա պատկերն աղճատված, աղավաղված ցույց կտա…
Բարեկամներ, մոտիկ ընկերներ, որոնք իրենց քամելեոնությամբ կամ իրենց ցինիկ, հայհոյախառն, պահանջատիրական, վիրավորական գրառումներով ու մեկնաբանություններով, պահվածքով դարձան օտար: Որքան էլ փորձես հասկանալ նրանց՝ ուղեղդ գուցե մի կերպ հասկանա, սակայն սիրտդ ու հոգիդ մերժում են: Ծանր է, երբ դու նվիրված ես, ճիշտ ես պահում, հարգում ես ու քեզ դավաճանում են: Իսկ օտարները, նույնիսկ հակադիր բևեռում, անծանոթ, որոնք ավելի բարեկամացան՝ իրենց ադեկվատությամբ, կոռեկտությամբ և ճիշտ, մարդկային պահվածքով: Եվ նույնիսկ հարազատացան…
Վերարժևորելու, վերագնահատելու մարդկանց, մարդկանց որոշ տեսակների և մարդանմաններին տեսակավորելու խնդիր կա:


Բայց կան մարդիկ, արժեքներ և իմ հաստատակամ տեսակին բնորոշ գծեր, որ երբեք չեմ դավաճանի: Իսկ առնետներին, դավաճաններին, պատեհապաշտներին և հատկապես հոտային բնազդով ոչխարներին միշտ եմ ատելու և արհամարհելու:
Փոքրոգի, ճղճիմ, դավաճան, մանկասայլակով երեխաներին հանրահավաք տանող և անչափահասներին իրենց շահերի համար օգտագործող պետական պաշտոն զբաղեցնող՝ պետական բարիքներից օգտվող մարաղ մտած, վախից պամպերս հագած մարդիկ թող լքեն իմ «նավը»՝ առնետի նման…
Թող ների ինձ մեր Տեր Աստված, եթե ագրեսիվ եմ…Աստված պահապան բոլորիդ:


Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Երևանի նախկին փոխոստիկանապետ

Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ