Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Փաշինյանը հաղորդում է Ծառուկյանի հետ հանդիպման մասին

Փաշինյանը հաղորդում է Ծառուկյանի հետ հանդիպման մասին
26.04.2018 | 15:47

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը գիշերը հաղորդել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին: «Հենց նոր հանդիպում ունեցա Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն»,- կեսգիշերից անց Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը:


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքը հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն առայժմ չեն տարածել:

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ