Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շարմազանով. ՀՀԿ-ն պատրաստ է ընդդիմության ներկայացուցիչների հետ ներքաղաքական հարցեր քննարկել առանց նախապայմանների

Շարմազանով. ՀՀԿ-ն պատրաստ է ընդդիմության ներկայացուցիչների հետ ներքաղաքական հարցեր քննարկել առանց նախապայմանների
26.04.2018 | 15:48

ՀՀԿ-ն պատրաստ է ընդդիմության ներկայացուցիչների հետ ներքաղաքական հարցեր քննարկել՝ առանց նախապայմանների` ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «ՀՀԿ-ն բաց է ներքաղաքական օրակարգին վերաբերող հարցերի շուրջ քննարկման համար, բայց առանց որևէ նախապայմանների առաջադրման: Նույնը մենք ակնկալում ենք մեր գործընկերներից»,- ասաց Շարմազանովը:


Նրա խոսքով՝ Հանրապետական խմբակցությունը մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրության մասով վերջնական որոշում դեռևս չունի:
«Սահմանված ժամկետներում խմբակցությունը կքննարկի և որոշում կկայացնի: Մեր որոշումներում մենք առաջնորդվելու ենք բացառապես հաշվի առնելով պետության անվտանգությունն ու կայունությունը»,- ընդգծեց Շարմազանովը:

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ