Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«ՀՀ իշխանության գլուխ է ցանկանում դառնալ մի մարդ, ով...»

«ՀՀ իշխանության գլուխ է ցանկանում դառնալ մի մարդ, ով...»
26.04.2018 | 21:20

ՀՀ իշխանության գլուխ է ցանկանում դառնալ մի մարդ, ով 2001թ. լրատվամիջոցներին տված հարցազրույցում պնդում էր, որ Արցախը, ազատագրված շրջանները օկուպացված, գրավված և այլն, իր պնդմամբ նույնն են, և «մերը» չեն ՀՀ-ում կատարվող վերջին իրադարձություններին ընդհանրապես չէի արձագանքում զուտ այն պատճառով, որ լարված ժողովրդական մթնոլորտ էր և այդ լարվածությունը նաև Արցախահայության հանդեպ էր:

Ֆեյսբուքյան տարբեր ընկերների կողմից մեջբերվում էր «Ղարաբաղյան» կլանը և Արցախցու դիրքորոշումը, նաև աղմկահարույց հայտարարություններ էին անում, որ Արցախից ոստիկանական և զինվորական ուժեր են բերվել` շարժումը ճնշելու համար: Թերահավատություն էր ցուցաբերվում ՊՆ և ՊԲ այն հայտարարություններին, որ թշնամու տեղաշարժ չկա և դա քաղաքական շանտաժ է: Ապրում եմ սահմանամերձ գյուղում, ամեն օր շփվում եմ զինվորականների հետ և պնդում եմ, որ թշնամու կուտակումները Արցախի սահմանին տասը օր շարունակ եղել և շարունակվում են մինչև այսօր: Ապրիլյան պատերազմի դասն էր սահմանում կամերաների տեղադրումը, որոնք ցուցադրում են թշնամու տեղաշարժը մինչև 10 կմ խորությամբ: Ինչ վերաբերվում է Հայաստանում կատարվող իրադրաձություններին, ապա ես ունեմ իմ դիրքորոշումը, հատկապես ինչ վերաբերվում է տարանջատմանը, ապա ասեմ, որ տարանջատում Հայաստանում եղել է անգամ խորհրդային տարիներին: Արցախի հանդեպ տարանջատումը խորացել է արցախցի պաշտոնյանների Հայաստանում իշխանավարությամբ: Այնինչ, երբ խոսքը վերաբերվում է Սերժ Սարգսյանին, առաջին հերթին ասեմ, որ նա ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի Տեղ գյուղից էր, դա չիմացողների համար: Ինչ վերաբերվում է նրա վարած քաղաքականությանը, ապա ասեմ, որ Ս. Սարգսյանը իրականացնում էր արտաքին քաղաքականություն, և իրականացնում էր լավ արտաքին քաղաքականություն, իսկ ներքին քաղաքականություն այդ մարդը չէր կարողանում իրականացնել Հայաստանում ստեղծված օլիգարխիկ ներքին ինքնիշխանության պատճառով, որին դեմ գնալ նա չէր կարող: Այդ պատճառով էլ այդ մարդը երկիրը դարձրեց պառլամենտական: Ինքը չէր ուզում մնալ, նրան ստիպեցին այն ուժերը, որոնք կարող էին տուժել այդ պառլամենտարիզմից:

Տարանջատման մասին գոյություն ունի պատմություն, այդ մենք` արցախցիներս էինք պնդում շարժման սկզբում, որ միանանք Հայաստանին` Մայր Հայրենիքին: Դուք մեզ չընդունեցիք, այլ իբր թե հռչակեցիք անկախ հանրապետություն, որը դուք ինքներդ էլ չճանաչեցիք:
Եվ դուք խոսում եք տարանջատման մասի՞ն:
Հիմա, այս պայմաններում, ՀՀ իշխանության գլուխ է ցանկանում դառնալ մի մարդ, ով 2001թ. լրատվամիջոցներին տված հարցազրույցում պնդում էր, որ Արցախը, ազատագրված շրջանները օկուպացված, գրավված և այլն, իր պնդմամբ նույնն են, և «մերը» չեն: Իսկ ինչ որ մերը չէ, մերը չէ:


Հիմա ես և բազմաթիվ հայեր, արցախցի և ոչ արցախցի, ցանկանում ենք լսել մեր հարցերի պատասխանները, խնդրում և պահանջում եմ, որ Նիկոլը և նրա թիմը ասուլիս կազմակերպեն և պատասխանեն մեր հարցերին: Երեկ հանրապետության հրապարակից Նիկոլի հնչեցրած երկրի վերափոխման տեսլականներում բանակին վերաբերվող ոչ մի տեսլական չկար: Ես ԱՀ քաղաքացի եմ և չեմ մասնակցելու ՀՀ ընտրություններին, բայց ես ունեմ ընկերներ և բարեկամներ, ովքեր կցանկանային լսել այդ մարդու ԼՂՀ /ԱՀ/ խնդրի կարգավորման վերաբերյալ նրա քաղաքական մոտեցումները: Նաև Արցախին վերաբերվող, ազատագրված տարածքներին վերաբերվող նրա հայտարարությանն ենք սպասում, սպասում ենք այդ մարդու պատճառաբանություններին` ավելի ճիշտ անդրադարձին` անցյալի իր ասուլիսին:


Վիտալի ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3500

Մեկնաբանություններ