Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Միջազգային մամուլը շարունակում է արձագանքել հայաստանյան իրադարձություններին

Միջազգային մամուլը շարունակում է արձագանքել հայաստանյան իրադարձություններին
26.04.2018 | 21:24

«Բանակցությունների տապալումից հետո Հայաստանի ընդդիմության խարիզմատիկ առաջնորդը ուժեղացնում է ճնշումը»,- գրում է The Washington Post-ը: «Ժամանակը կարծես աշխատում է Նիկոլ Փաշինյանի օգտին: Եթե Փաշինյանը հաջողության հասնի, Հայաստանը` ՈՒկրաինայի և Վրաստանի հետ միասին, կհամալրի հետխորհրդային այն պետությունների թիվը, որտեղ ժողովրդավարական հեղափոխություններ են եղել»: «Առաջին անգամ քաղաքականությանն առնչվել եմ 13 տարեկանում, երբ դպրոցական էի, ղարաբաղյան շարժման ընթացքում: Հենց այդ ժամանակ էլ ես սկսեցի հետաքրքրվել ժողովրդավարությամբ»,- The Washington Post-ի թղթակցին ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի ժողովրդավարական հաղթանակը»․ Վաշինգտոնում լույս տեսնող The Atlantic հանդեսում տպագրած իր հոդվածն այսպես է վերնագրել ամերիկյան «Քարնեգի» հիմնադրամի առաջատար փորձագետներից մեկը` Փոլ Սթրոնսկին:


«Ամեն անգամ, երբ փողոցային բողոքի ակցիաների արդյունքում նախկին խորհրդային հանրապետություններից մեկում առաջնորդ է փոխվում, Վլադիմիր Պուտինը սկսում է ենթադրել, որ դրանում Արևմուտքի մատն է խառը: Բայց Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի` երկուշաբթի օրը տեղի ունեցած ցնցող հրաժարականից հետո, որին նախորդեցին 11 օր տևած բողոքի ակցիաները, նման հետևության հանգելը մեծ սխալ կլիներ»,- նշում է նա: Սթրոնսկու համոզմամբ, այն, ինչ տեղի ունեցավ երկուշաբթի Երևանում, ժողովրդական կամքի իրական արտահայտություն էր: «Սարգսյանը կորցրել էր իրականության զգացումը, Հայաստանի քաղաքացիները հոգնել էին նրա տված և այդպես էլ չկատարած խոստումներից ու համատարած կոռուպցիայից»,- գրում է The Atlantic հանդեսի հոդվածագիրը:


Al Jazeera հեռուստաընկերությունը երեկ երեկոյան եթերում մոտ կես ժամ նվիրել է հայաստանյան իրադարձություններին` զրուցելով Երևանում գտնվող փորձագետների և ակտիվիստների հետ: «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը Al Jazeera-ի եթերում ասել է. «Կարեն Կարապետյանը որոշեց տիրանալ իշխանությանը, և այսօր մենք փողոց ենք դուրս եկել՝ ասելու, որ ՀՀԿ որևէ ներկայացուցիչ չի կարող գլխավորել ժամանակավոր կառավարությունը»:
Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ, Հայաստանի համար այսօր առանցքային նշանակություն ունի փաստացի միակուսակցական համակարգի վերացումը: «Բավական երկար ժամանակ է, ինչ Հայաստանում ազատ և արդար ընտրություններ չեն անցկացվել: Քաղաքական նոր իրականության պայմաններում ազատ ընտրությունները օրվա հրամայականն են: Մի շարք առումներով Փաշինյանի գործողությունները խթան հանդիսացան»,- Al Jazeera-ի եթերում նշել է Կիրակոսյանը:


Բրիտանական BBC հեռուստաընկերության նկարահանող խումբը ևս այս օրերին Երևանում է: Հեռուստաընկերության թղթակից Ռայհան Դեմիտրին մանրամասն պատմում է երեկ վերսկսված բողոքի գործողությունների և Երևանի փողոցներում տիրող մթնոլորտի մասին․ «Այստեղ նստած մարդիկ կարծես ինչ-որ համերգի մեկնարկից առաջ հավաքված լինեն: Սակայն նրանք մասնակցում են բողոքի գործողություններին: Այս մարդիկ բողոքում են ՀՀԿ-ի դեմ, որն արդեն 20 տարի է, ինչ իշխանության ղեկին է»:

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ