Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կրեմլը ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում կկարգավորվի արագ և սահմանադրական ճանապարհով

Կրեմլը ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում կկարգավորվի արագ և սահմանադրական ճանապարհով
26.04.2018 | 21:27

Կրեմլը ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում մոտ ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով: «Մենք համարում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է: Ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում»` հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով բողոքի ակցիաները Հայաստանում: Պեսկովը չի հաստատել Մոսկվա ժամանած Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի՝ Կրեմլի ներկայացուցիչների հետ հանդիպումների հնարավորությունը:

«Ինձ այդ մասին հայտնի չէ: Գիտեք, որ մենք այժմ Սանկտ Պետերբուրգում ենք»,- լրագրողներին ասել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք այցի ընթացքում ուղեկցող խոսնակը: Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Հայաստանի փոխվարչապետի և արտգործնախարարի պաշտոնակատարները Ռուսաստանում են, որտեղ բանակցություններ են անցկացնելու «կառավարության և արտգործնախարարության գծով»:

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ