Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դավիթ Հարությունյան. Կարեն Կարապետյանը իրավասու է իրականացնել վարչապետին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները

Դավիթ Հարությունյան. Կարեն Կարապետյանը իրավասու է իրականացնել վարչապետին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները
26.04.2018 | 21:33

Հայաստանի Հանրապետության օրենսդրական կարգավորումները երաշխավորում են, որ ցանկացած պարագայում երկրում կա գործող կառավարություն, ինչպես նաև վարչապետի բոլոր լիազորություններով օժտված անձ` ասել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

«Եթե այդպիսի կարգավորումներ չլինեին, կլիներ աններելի սխալ, որը հարցականի տակ կդներ երկրի նորմալ կենսագործունեությունը, պաշտպանունակությունն ու անվտանգությունը: Իսկ օրենսդրական կարգավորումները հետևյալն են` կառավարության հրաժարականի դեպքում կառավարության անդամները, այդ թվում` փոխվարչապետները, Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը»,- պարզաբանեց Դ. Հարությունյանը:
ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն՝ փոխվարչապետներից մեկը վարչապետի սահմանած կարգով փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ:


Սահմանադրական այս կարգավորումներին համահունչ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ և 14-րդ մասերով սահմանվել են վարչապետի բացակայության տարբեր դեպքեր, այդ թվում՝ վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելուն վերաբերող իրավակարգավորումները:
Վարչապետի հրաժարականի հետևանքով առաջացել է վարչապետի լիազորությունների կատարման անհնարինություն, ինչն օրենքով սահմանված կարգով ամրագրվել է 2018-ի ապրիլի 23-ին կառավարության անդամների երկու երրորդով ընդունված թիվ 470-Ա որոշմամբ: Այս պարագայում, համաձայն վարչապետի 2018-ի ապրիլի 21-ի N 412-Լ որոշման՝ վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը՝ իրականացնելով վարչապետի՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր լիազորությունները։

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ