Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է

Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է
26.04.2018 | 21:35

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը պատվիրակության հետ Մոսկվայում է: Երկու երկրների խորհրդարանականների հանդիպում դեռևս չի նախատեսվում, ria.ru-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

«Ես գիտեմ, որ նա եկել է: Ես կապի մեջ եմ, Հայաստանից պատգամավորների հետ հենց նոր հեռախոսազրույց եմ ունեցել: Դեռևս ոչ մի հանդիպում չի նախատեսվում: Նա, որքանով ես տեղյակ եմ, նման հանդիպման մասին չի խնդրել: Հանդիպում է իր ծրագրով` որպես ԱԳՆ ներկայացուցիչ»,- ասել է Կալաշնիկովը:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ