Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հեղափոխության փորձ. Մեր Նիկոլը...

Հեղափոխության փորձ. Մեր Նիկոլը...
26.04.2018 | 21:57

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հեղափոխության փորձը չի կարող չհիշեցնել մարտիմեկյան իրադարձությունները:
Որպես կանոն Նիկոլ Փաշինյանը միշտ սկսում է խաղաղության կոչերով: Դժվար չէ չնկատել, որ տարիների ընթացքում աշխատել է իր վրա, և եթե նախորդ փորձի դեպքում նա խաղաղության կոչերի հետ մեկտեղ զանգվածային անկարգությունների կոչեր էր միաժամանակ անում, այս անգամ նա բեռը իր վրայից շեղում է հասարակության վրա, կոչ անելով փակել փողոցները, անդադար ազդանշաններ տալ, օգտագործել շեփորներ կամ կաթսաներ,լավ գիտակցելով, որ, միևնույն է, իրավիճակը վաղ թե ուշ ինքնաբերաբար դուրս կգա վերահսկողությունից, քանի որ նյարդերը տեղի կտան այն քաղաքացիների, ովքեր բախվում են փակ ճանապարհների, կամ ոստիկանության հետ բախում կունենան մեր «խաղաղ» ցուցարարները, և Նիկոլը կշարունակի կոչ անել ,որ իշխանությունը ուժ է կիրառում խաղաղ ցուցարարների վրա:


Իսկ երբ ոստիկանությունը ցուցաբերում է զսպվածություն, նույն Նիկոլ Փաշինյանի թիմակիցները սկսում են բողոքել ոստիկանությունից, թե ինչու չի միջամտում ոստիկանությունը: Ասել, որ իրավիճակը դուրս է եկել նրա վերահսկողությունից ` գուցե և ճիշտ է, բայց կա մեկ այլ հանգամանք, գուցե դա հենց իր խոր նպատակն է ստեղծված քաոսը խորացնելու համար, քանի որ այդ պարագայում կրկին կասի ինքնաբուխ էր, ինչպես արեց մարտիմեկյան դեպքերի ժամանակ:
Իրավիճակը և Նիկոլի մոտեցումները այդ մասով շատ չեն փոխվել. Նիկոլը հայտարարում է, որ թույլ չի տա Կարեն Կարապետյանին մտնել կառավարության շենք, իսկ եթե զուգահեռ տանենք մարտիմեկյան դեպքերի հետ, նրա մոտեցումը հետևյալն էր.


Մեջբերում Ն. Փաշինյանի մարտի 1-ով դատական գործից՝
«Մեջբերման սկիզբ»
Ն. Փաշինյանը հրապարակավ խրախուսել է զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից ոստիկաններից վահաններ և մահակներ խլելը, նշելով, որ, դրանից, «… տղերք, չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվել…»:
Իշխանության նկատմամբ ատելություն սերմանելու, անհնազանդության ու բռնարարքների դիմելու պատրաստակամություն առաջացնելու նպատակով նա կոչ է արել հասարակական կարգի պահպանմանը ներգրավված զինվորներին և ոստիկաններին` չկատարել իրենց պարտականությունները, անցնել զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմը և իրենց զենքն ուղղել իշխանությունների դեմ:


Բացի այդ, նա տվել է դիրքերն ամրացնելու և նոր բռնի գործողությունների պատրաստվելու մասին կոնկրետ ցուցումներ` շարունակելով ընթացող զանգվածային անկարգությունների ղեկավարումն ու կազմակերպումը, զանգվածային անկարգությունների մասնակիցներին տեղում պահելու և ոգևորելու նպատակով նա տեղեկություններ է հրապարակել անկարգությունների մասնակիցների գրաված տարածքների մասին և հայտարարել, որ բոլոր զինվորները փախել են և ամբողջ պրոցեսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո:
Այդ օրվանից մեկնարկած շուրջօրյա հանրահավաքներն ունեցել են խաղաղ բնույթ, դրանց ընթացքում զենք- զինամթերք, վնասվածք պատճառելու համար պատրաստված գործիքներ այդտեղ չեն բերվել: «Մեջբերման ավարտ»
Իսկ «Սասնա ծռեր» շարժման ժամանակ, մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր իրեն որպես շարժման առաջնորդ, իրական շարժման առաջնորդ Պավլիկ Մանուկյանը տղերքին հորդորում էր. «Նիկոլին մի լսեք, զիբիլի վեդրո ճարեք, Նիկոլին գցեք մեջը»:
Այսինքն, Նիկոլը կրկին առաջնորդ է և կրկին խաղաղ ցույցերի հիմքում ընկած անհնազանդության կոչերով և ժողովրդին պրոֆեսիոնալ ձևով ուղեկցում է դեպի քաոսային իրավիճակի: Ինչպես ինքն էր ասում` «...տղերք, չեք պատկերացնի, հոգիս ոնց էր փառավորվել...»:
Փառք ու պատիվ Նիկոլ Փաշինյանին` ստեղծած իրավիճակի համար:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 8073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ