Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Զախարովա. «Ղարաբաղի հարցը պետք է լուծել խաղաղ եղանակով»

Զախարովա. «Ղարաբաղի հարցը պետք է լուծել խաղաղ եղանակով»
26.04.2018 | 23:16

ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով: «Բարդացումներ չպետք է թույլ տալ, քանի որ դա կհանգեցնի իրավիճակի վատթարացման: Ելքը պետք է գտնել միայն բանակցային ճանապարհով»,- ասել է Զախարովան: Նրա փոխանցմամբ, Ռուսաստանը առաջնորդվելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում ստանձնած պարտավորություններով: «Կա Ռուսաստանի ազգը, կա Հայաստանի ազգը, և հենց այդ ժողովուրդների բարօրության և բարգավաճման առաքելությանն են ծառայում դիվանագետները:

Բոլոր աստիճանների դիվանագետները պետք է մտածեն, թե ինչպես մեր երկրները, մեր ժողովուրդները պետք է զարգանան, կառուցեն համատեղ ապագան, հաշվի առնելով մեր պատմական բարեկամական կապերը, որոնք եղել են և կան»,- ասել է Զախարովան: Նա հավաստիացրել է, որ ՌԴ-ն ամեն ինչ արել և անում է այդ կապերը ամրացնելու և դեպի ապագա ուղղելու համար: «Մենք կատարել ենք մեր պարտավորությունները, որոնք առնչվում են Հայաստանի և Ադրբեջանի համար իսկական վերք հանդիսացող տարածաշրջանային խնդրին, մենք ելնելու ենք մեր ստանձնած պարտավորություններից»,- ասել է Զախարովան:

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ