Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կարապետյանի և Պուտինի հեռախոսազրույցը

Կարապետյանի և Պուտինի հեռախոսազրույցը
26.04.2018 | 23:18

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:


«Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017-ի ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից մայիսի 1-ին վարչապետի ընտրության կարևորությունը», - ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ