Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մարիա Զախարովա. Որոշումը, թե ով է ղեկավարելու Հայաստանը, պետք է կայացվի այդ երկրի ներսում

Մարիա Զախարովա. Որոշումը, թե ով է ղեկավարելու Հայաստանը, պետք է կայացվի այդ երկրի ներսում
26.04.2018 | 23:19

Որոշումը, թե ո՞վ է ղեկավարելու Հայաստանը, պետք է կայացվի այդ երկրի ներսում` հիմնվելով հանրային փոխհամաձայնության վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հենց Հայաստանի ներսում պետք է մշակվի այդ կոնսենսուսը և հասարակական համաձայնությունը հարցի վերաբերյալ, թե ով է ղեկավարելու այդ երկիրը, ինչ ուղղություն է ընտրվելու և այլն», - ասել է նա:

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ