Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի ու Արցախի նախագահները Կաթողիկոսի հետ քննարկել են ներքաղաքական իրավիճակը

Հայաստանի ու Արցախի նախագահները Կաթողիկոսի հետ քննարկել են ներքաղաքական իրավիճակը
26.04.2018 | 23:20

Ապրիլի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր տեղի է ունեցել հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Նորին Սրբությունը հոգևոր դասի անունից մտահոգություն է հայտնել հայրենի երկրում տեղ գտած քաղաքական զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակով: Վեհափառ Հայրապետը կարևորել է, որ քաղաքական գործընթացները լինեն անցնցում և օրինականության շրջանակներում:


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս է հայտնել, որ համընդհանուր ջանքերով, երկխոսության միջոցով քաղաքական ճգնաժամը հանգուցալուծման պիտի առաջնորդվի՝ նկատի առնելով ազգային շահերը, ի մասնավորի՝ Արցախի ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքը և հայոց պետականության անսասանությունը:


Իրավիճակի հաղթահարման ուղիների վերաբերյալ լուսաբանություններ են տվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախագահները, պատասխանել հոգևոր դասի հարցումներին: Զրույցի ընթացքում կարևորվել է հայրենիքում ներքաղաքական կայունության ապահովումը և գործընթացների իրականացման ճանապարհին օրենքի և սահմանադրության անխաթար պահպանումը:

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ