Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մարիա Զախարովա. Մենք առաջնորդվում ենք ժողովուրդների շահերից և աշխատում հանուն նրանց բարգավաճման

Մարիա Զախարովա. Մենք առաջնորդվում ենք ժողովուրդների շահերից և աշխատում հանուն նրանց բարգավաճման
26.04.2018 | 23:21

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին և ներկայացրել Մոսկվայի դիրքորոշումը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանում տիրող իրավիճակի ֆոնին քննարկվում է երկու երկրի միջև դիվանգիտական հարաբերությունների հարցը, Զախարովան ասել է. «Երևանի հետ հարաբերությունները շարունակվում են, դրանք չեն ընդհատվել: Դեսպանատներն աշխատում են և Մոսկվայում, և Երևանում: Երևանի հետ հարաբերություններում մենք կատարում ենք մեր պատականությունները:


«Մենք առաջնորդվում ենք նրանով, որ կան ժողովուրդներ, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ժողովուրդները, և դիվանագետներն աշխատում են այդ ժողովուրդների համար, հանուն նրանց բարգավաճման: Ոչ թե ժողովուրդները պետք է հարմարվեն, այլ մենք՝ դիվանագետներս, պետք է մտածենք, թե ինչպես մեր երկրները պետք է ապրեն և զարգանան և համատեղ ապագա կառուցեն՝ հաշվի առնելով պատմական բարեկամական կապերը: Երկկողմ հարաբերությունները կապված են նաև տարածաշրջանային խնդրի հետ, որը ցավալի խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի համար: Մենք կատարել ենք մեր պարտականությունները և մենք առաջնորդվելու ենք մեր պարտականություններով», - ասել է Զախարովան: Պատասխանելով մեկ այլ լրագրողի հարցին, թե մեծ տերությունները փորձում են խաղադրույք կատարել ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների վրա, Զախարովան շեշտել է. «Հայաստանը հնագույն պատմություն, մշակույթ և բազմամյա պետականություն ունեցող երկիր է, և մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի ժողովուրդը պետք է հաղթահարի այդ քաղաքական հասարակական ճգնաժամը: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե կարող է այս իրադարձությունների ֆոնին սրվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, մենք կարծում ենք, որ դա չպետք է տեղի ունենա, քանի որ դա խաղաղ բանակցությունների և պայմանավորվածությունների հարց է»:


Զախարովան ներկայացրել է նաև, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Հայաստանում ստեղծված իրավիճակին և Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ ասելով. «Դա Հայաստանի ներքին գործն է: Դա ինքնիշխան պետության ներսում տեղի ունեցող զարգացումների հարցն է: Դա ավելի շատ քաղաքագետների, պատմաբանների քննարկման հարցն է, թե ինչն է հանգեցրել ստեղծված իրավիճակին: Այնուամենայնիվ, դա, անկասկած, Հայաստանի ներքին հարցն է: Մենք կոչ են անում կողմերին խոհեմություն և պատասխանու մոտեցում դրսևորել սահմանադրական դաշտում այդ հարցին լուծում գտնելու համար»:

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ