«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մարիա Զախարովա. ՌԴ-ն լրջորեն մտահոգված է Իրանի հարցով Թրամփի և Մակրոնի հայտարարություններով

Մարիա Զախարովա. ՌԴ-ն լրջորեն մտահոգված է Իրանի հարցով Թրամփի և Մակրոնի հայտարարություններով
26.04.2018 | 23:22

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ մտահոգված է ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հայտարարություններով, որոնք առնչվում են Իրանի հետ կնքված միջուկային գործարքին:

«Այն, ինչ տեղի է ունենում համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ, լուրջ մտահոգություն է առաջացնում: Խոսքը ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունների մասին է»` ասել է Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ հնարավորություն չի տեսնում իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված փաստաթղթի վերաքվեարկման, փոփոխության ենթարկելու կամ հավելումներ անելու համար:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ