Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նիկոլ Փաշինյան. Վաղը՝ ժամը 12:00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ»՝ սկսելու բանակցային գործընթացի 2-րդ փուլը

Նիկոլ Փաշինյան. Վաղը՝ ժամը 12:00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ»՝ սկսելու բանակցային գործընթացի 2-րդ փուլը
26.04.2018 | 23:23

Հանրապետության հրապարակում հանրահավաքից հետո մեկնարկեց երթ Երևանի փողոցներում: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քայլելու են Ամիրյան, Մաշտոցի պողոտա, Բաղրամյան, Պռոշյան, Պարոնյան, Լուսավորիչ, Իտալիայի փողոցով և կրկին հավաքվելու Հանրապետության հրապարակում, որտեղ համերգ է տեղի ունենալու: Նա խնդրեց, որ Սոթք –Քարվաճառ, և Գորիս-Բերձոր ճանապարհի համար դեպի Արցախ որևէ խոչընդոտ չստեղծվի, ռազամական և քաղաքացիական բեռների տեղափոխման համար: Նա նաև ասաց, որ իրենց շարժման տրամաբանությունից դուրս որևէ բան պայմանավորվելը սադրանք է: «Որևէ լկտիության դրսևորում մեր շարժման հետ որևէ կապ չի կարող ունենալ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը խոսեց անելիքներից և նշեց, թե ինչ են անելու առաջիկա օրերին: «Մենք որոշել ենք, որ վաղը՝ ժամը 18:00-ին, պետք է հանրահավաք անենք ոչ թե Երևանում, այլ Գյումրիում: Երևանում վաղվա համար բոլոր գործողություններն առժամանակ դադարեցվում են, որ Երևանում մեր ակտիվիստները մեկ –երկու օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան»,-ասաց նա:


Միաժամանակ նշեց, որ եթե կան մարդիկ Երևանում, որ իր նման հանգստանալու և ուժերը վերականգնելու խնդիր չունեն, վաղը ժամը 15:00-ին իրենց ավտոմեքենաներով իրար հետ կարող են հավաքվել Աշտարակի խճուղում և ավտոմեքենաներով գնալ Գյումրի:
«Բոլոր այն բնակավայրերը, որոնք գտնվում են ճանապարհի եզրին, տեսնելու ցանկություն կունենան, կողջունենք նաև նրանց: Բոլոր գործողությունները Երևանում վերականգնվելու են աննխադեպ թափով և ծավալներով: Երևանում և Հանրապետության մյուս տարածքներում դադար են տրվում, իսկ մյուս օրը հանրահավաք կանենք Վանաձոր քաղաքում»,-ասաց նա:
Բավականին երկար ժամանակ է, որ մենք պնդում ենք, որ ՀՀ-ում տեղի է ունեցել իշխանափոխությունը և ՀՀ-ում գոյություն ունի նոր իշխանություն, որը պատկանում է ժողովրդին` հանրահավաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա խոսեց հանրապետությունում առանց պետհամարանիշի մեքենա վարող վարորդների մասին և արձանագրեց, որ այդ երևույթը շարժման ցուցարարների կողմից կանխվել է: «Երեկ երեկոյան, երբ մենք բազմաթիվ ահազանգեր ստացանք, որ մայրաքաղաքում բազմաթիվ ավտոմեքենաներ առանց պետհամարանիշների վարում են, որոշեցին արագ լուծել այդ խնդրը:

Մեր շարժման ակտվիստների միջոցով ընդամենը 1 ժամ հետո կարգավորեցին և քաղաքում չկա որևէ առանց պետհամարանիշի մեքենա: Ներողություն եմ խնդրում, որ ավելի վաղ ու արագ չեմ լուծել այդ խնդիրը»,- ասաց նա: Երեկ Հանրապետության հրապարակում ինքը ժողովրդի կողմից առաջադրվեց վարչապետի թեկնածու` Փաշինյանը շեշտեց, որ դա շատ պատասխանատու կարգավիճակ է: Նա ակնկալում է, որ ԱԺ խմբակցությունները կոնսենսուսի կգան և կկազմեն համապատասխան որոշումը: «Բայց ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, որ խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ ՀՀ-ում հաստատված կոռուպցիան, հակաժողովրդավարական համակարգի վերացումը: Բնակաբար, այսօր կան տարբեր մեսիջներ, գործարքի առաջարկներ, բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս հստակ արձանագրենք, որ այս համատեքստում կոռումպացված և հակաժողովրդական համակարգի հետ որևէ կոմպրոմիս լինել չի կարող: Մենք այսօր մեր թիմով քննարկել ենք, որ պաշտոնների բաժանման գործարքների, առևտրի ոլորտների կիսման մասին որևէ խոսք լինել չի կարող: Ուզում եմ, որ ժողովուրդը հստակ արձանագրի, որ մենք չենք գնալու կուլիսային պայմանավորվածությունների»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:


Մենք չենք գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության. ի գիտություն ժողովրդի՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Նաև այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը ոչ թե այս հարթակն է, այլ հրապարակում կանգնած ժողովուրդը, որևէ գործարք չի կարող կատարվել ժողովրդի թիկունքի հետևում»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, պահանջով ու աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի: Հստակ արձանագրենք, մեր այս ոգեղեն շարժման որևէ արժեք մի միլիմետր անգամ չպետք է տուժի և որևէ մեր ձեռբերում մեր բարձությունից մի միլիմետր անգամ չենք իջնելու, մենք բարձրանալու ենք, և մեզ հետ բարձրանալու է ՀՀ-ն: Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական բոլոր խմբակցությունները ժողովրդի հաղթանակը ճանաչեն անվերապահորեն, առանց նախապայմանների, ուրիշ տարբերակ չկա, որովհետև ժողովուրդը հաղթել է և հաղթանակը պետք է արձանագվի նաև դե յուրե»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ում վարչապետի ընտրությունը տեղի է ուենալու մայիսի 1-ին: «Մենք հավաքում ենք մեր ուժերը, կենտրոնացնում, որովհետև մեր քայլի, արշավի հաջոդ փուլը մայիսի 1-ն է և մայիսի 1-ին ՀՀ ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունն ամբողջ թափով»,-ասաց նա և նշեց, որ որ որևէ անձ ՀՀ-ում չպետք է ունենա իշխանություն:


Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախորդ քննարկումը ձախողվեց, քանի որ Կարեն Կարապետյանը չի ներկայացնում ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն կուսակցական ժողով է արել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ և եկել ընդհանուր հայտարարի, որ Կարեն Կարապետյանին լիազորեն որպես բանակցող: «Մենք այդ որոշումն ընդունում ենք ի գիտություն, և ինչպես և նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում բանակցային գործընթացը շարունակել մեր առաջարկած օրակարգի շրջանում: Ես վաղը ժամը 12:00-ին Կարեն Կարաետյանին հրավիրում եմ «Մարիոթ»՝ սկսելու բանակցային գործընթացի 2-րդ փուլը»,-ասաց նա:
Փաշինյանը շեշտեց, որ ունեն մեկ կոնկրետ պայման, ինչպես Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, որ հանրությունը տեղյակ լինի, թե ինչ են քննարկում:

Դիտվել է՝ 1074

Մեկնաբանություններ