Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Չկա վարչապետ, չկա երկի՞ր

Չկա վարչապետ, չկա երկի՞ր
27.04.2018 | 01:04

Կառավարման խորհրդարանական համակարգը տեղը տեղին փորձության ենթարկվեց, ու ակնհայտ դարձավ, թե որքան շատ բացթողումներ կան: Ստացվեց այնպես, որ երբ երկրում վարչապետ չկա, անիշխանություն է, չկա կառավարման մի օղակ, որը լիարժեքորեն կարող է քաղաքական որոշումներ կայացնել: Նախագահին թողեցին միայն քաղաքական հայտարարությունների հույսին, ԱԺ նախագահն էլ ոչինչ չի կարող որոշել, իսկ ժամանակին ասում էին, թե իշխանությունում հակակշիռների մեխանիզմ են ստեղծել: ՈՒ՞ր են այդ մեխանիզմները, երբ երկրում քաոսային իրավիճակ է, ո՞վ է պատասխանատու իրավիճակի շտկման համար: Չկա որևէ հասցեատեր, բայց կարևորն այն է, որ այս խճճված Սահմանադրության «հայրը»՝ Հրայր Թովմասյանը, ցանկացած իրավիճակի դեպքում իր կայուն տեղը վաղուց ու տևական ժամանակով ապահովել է, անկախ այն բանից, թե երկրում ինչ կկատարվի:


Իշխանության որոշ շրջանակներ արդեն գլխի են ընկել, որ այսպիսի գերկենտրոնացումը, սուպերվարչապետությունը կարող են երկրի համար վտանգավոր լինել: Իրավիճակը հանդարտվելուց հետո նպատակ կա Անվտանգության խորհրդի կարգավիճակը փոխել և այն դարձնել նախագահին կից կառույց: Բավական մեծ քննարկում եղավ ժամանակին, թե ինչու երկրի նախագահն Անվտանգության խորհրդի անդամ չէ: ՀՀԿ-ական իրավաբաններն այդպես էլ մի հոդաբաշխ բացատրություն չգտան դրա համար, իսկ այսօր, կոպիտ ասած, վայելում են իրենց այս և այլ անհիմն որոշումների ու գործելաոճի պտուղները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ