Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հետնորդներդ պետք է հպարտանան քեզնով, որովհետև դու ես նրանց հայրը, պապը, ապուպապը

Հետնորդներդ պետք է հպարտանան քեզնով, որովհետև դու ես նրանց հայրը, պապը, ապուպապը
27.04.2018 | 02:07

Հայտնի ճշմարտություն է. հետնորդներդ պետք է հպարտանան քեզնով, ոչ թե ամաչեն, որովհետև դու ես նրանց հայրը, պապը, ապուպապը: Ճիշտ այնպես, ինչպես դու ես հպարտանում քո նախնիներով, ովքեր ազնիվ, աշխատասեր, մարդկային բարձր արժանիքներ կրող հասարակ մարդիկ էին` օժտված աստվածատուր միակ կյանքը բովանդակալից և արժանապատիվ ապրելու կորովով:


Մեր դատախազական համակարգի երախտավոր, իսկ այսօր «Քնար» երաժշտասերների միության նախագահ ՅՈՒՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ 80 տարեկան է:
Նա ներքուստ փորձում է մեկնաբանել իր առաքելությունն այս մոլորակի վրա. քննում է ինքն իրեն, դառնում իր իսկ դատավորը, ձգտում գտնել բազմաթիվ հարցադրումների պատասխաններ` որտեղ է ծնկել և որտեղ բարձրացել, ի՞նչ կարող էր անել ավելին, քան կատարել է իր կյանքում, ի՞նչ նպատակներ և խնդիրների թնջուկ է անկատար թողնում և ժառանգում գալիք սերունդներին: Վերջին խրախուսանքը կենսաթոշակի անցնելուց առաջ. «Դատախազության մարմիններում երկարամյա և անբասիր աշխատանքի համար ՀՀ գլխավոր դատախազության կադրերի բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Յուրի Նորայրի Ղազարյանը պարգևատրվում է Հայաստանի Հանրապետության դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշանով:
ՀՀ գլխավոր դատախազ` Ա. Թամազյան»:


Թեև սրան հաջորդել էր վաստակած հանգստի անցնելու հանգամանքը, սակայն Յ. Ղազարյանն անհաշտ էր ձեռքերը ծալած նստելու իրողության հետ: Կենսաթոշակային կարգավիճակն ինքնին պարունակում է թախծի նշույլներ, հատկապես աշխույժ և ակտիվ գործունեություն ծավալած, բուռն կյանքով ապրած մի մարդու կյանքում, որի համբավը ժամանակին տարածված էր որպես ինքնատիպ անձնավորության և մի շարք աղմկահարույց քրեական հանցագործություններ բացահայտած քննիչի, որի սկզբունքայնությունն ու մասնագիտական հնարամտությունը հայտնի էին ոչ միայն գործընկերների, այլև հասարակության որոշակի խմբերի շրջանում:


Այսօր ինչպե՞ս նստել ձեռքերը ծալած, երբ շարունակում ես ապրել ճշմարտության ու կեղծիքի շարունակական պայքարում: ՈՒրեմն ի՞նչ տարբերություն` պայքարել գողի, հանցագործի դե՞մ, թե՞ ապականված երաժշտության, ոտնահարված ինքնության` Կոմիտասով, Եկմալյանով, Սայաթ-Նովայով հասած ժառանգությունն անխնա տրորելու առկայությամբ չընդվզել, չբողոքել: Անճաշակ ու գռեհիկ երգը, մեղեդին 80-ամյա մարդուն էլ կարող են համբերությունից հանել: Յուրի Ղազարյանն այս իմաստով ավելի քան անհանդուրժող է: Բազմիցս հանդես եկած կենդանի ելույթներով, մամուլով, հարցազրույցներով արտահայտում է իր ցասումը` պահանջելով պահպանել հայ երգը, երբեք այն չխառնել օտար ազգային ելևէջներին` «օտարինը` օտարին, մերը` մեզ» հայտնի սկզբունքով:


Այսքան իմաստավորված կյանքով ապրելով՝ նա իր թոռներից ու ծոռներից էլ պահանջում է նույնը` մերժել այն ամենը, ինչը կարող է խաթարել մեր ազգային ինքնության արժեքները:
Երիտասարդ ավյունով ապրելու նրա կենսակերպի վառ վկայությունն է օրերս «Նարեկացի» մշակույթի կենտրոն իր թոռնիկների հետ հերթական այցելության ժամանակ փողոցում տեղի ունեցած միջադեպը, երբ նույնիսկ մեր թվացյալ«խաղաղ» երկրում կարող է օրը ցերեկով «աղջիկ առևանգելու» հանցավոր դեպք տեղի ունենալ: Յուրի Ղազարյանի համար նույնպես այդ զայրացուցիչ միջադեպը անսովոր էր. և նա հենց թոռների ներկայությամբ նկատելով «Ջիպ» ավտոմեքենայի մեջ ուժով աղջկան խցկելու հանցավոր գործողությունը, զգոնությունը չկորցնելով, առանց վարանելու գրանցում է մեքենայի համարանիշը և զանգահարում ոստիկանություն, որի ակտիվ գործունեության շնորհիվ հանցագործները ձերբակալվում են:
Շնորհավոր ծնունդդ, 80 տարիներով թրծված, բայց երիտասարդ ավյունով լի քո խորհուրդը թող ուղերձ դառնա այսօրվա մեր սերնդի երաժշտական ճաշակը բարձր պահելու գործում:


Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ
Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ