ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

ՈՒշացած խոստովանություն

ՈՒշացած խոստովանություն
28.04.2018 | 16:06

Հանրապետականներն արդեն գլխի են ընկել, թե ինչպես են սեփական անտարբերությամբ ու սխալ աշխատաոճով այսօրվա զարգացումների հիմնաքարը դրել, բայց արդեն շատ ուշ է: Հիմա սկսել են ինքնախոստովանությամբ հանդես գալ, որը ճիշտ կլիներ այն ժամանակ, երբ ժողովուրդը իր խնդիրների մասին էր խոսում, իսկ իշխանությունը դրանք արհամարհում էր: Այսօր արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իշխանության մոնոպոլացումը և ընդգծված ընդդիմության դերի թերագնահատումը եղել են իշխող Հանրապետական կուսակցության գլխավոր սխալները:


Իսկ երբ տարիներ շարունակ քաղաքական ուժերը, ընդդիմադիրները, հասարակությունն ասում էին, որ ողջ իշխանությունը մեկ կուսակցության մենաշնորհն է դարձել, ինչու նույն Դավիթ Հարությունյանը դա չէր ընդունում, հակառակը՝ իր մասնագիտական բարձր կարողությունները գործի էր դնում դրանք հերքելու կամ իրականությունը «թարս» ներկայացնելու համար: Հիմա էլ ու՞մ պետք այս ինքնախոստովանությունը, ով է արդեն դա բանի տեղ դնում: Սա այն դեպքը չէ, որ հասարակությունը, ինչպես հայտնի ֆիլմում է, կասի` «հանցանքը փոքր է» ու կների: Այսօր արդեն այլ հրամայականներ են, այլ մոտեցումներ է հասարակությունը թելադրում, որի համար նույնիսկ խոստովանությունը մեղմացուցիչ հանգամանք չէ:
Սակայն Դավիթ Հարությունյանը Դավիթ Հարությունյան չէր լինի, եթե նաև չընդգծեր, որ երկրում ուժեղ ընդդիմության առկայությունը նշանակում է ուժեղ պետություն: Անկախության տարիներից ի վեր հավերժ պաշտոնյա Հարությունյանը շատ լավ է հասկանում, թե իսկապես ուժեղ ընդդիմությունը ինչպես կարող է իրավիճակ փոխել ու դառնալ դրության տերը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ