Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կփորձարկե՞ն

Կփորձարկե՞ն
29.04.2018 | 17:29

ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կանխատրամադրվածություն կա, որ նրանք կընտրեն ժողովրդի թեկնածուին և որ խոչընդոտ այդ առումով չեն ստեղծի: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հավելել է, որ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ: Այսպիսով, Եթե ՀՀԿ-ն չի խոչընդոտի և ցանկանում է մայիսի 1-ին նոր վարչապետ լինի, նշանակում է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանը կընտրի վարչապետ, քանի որ մյուս 3 ուժերն էլ հայտարարել են, թե կողմ են քվեարկելու ժողովրդի թեկնածուին, այն է՝ Նիկոլ Փաշինյանին:

Իսկ թվերի լեզվով ասած, ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: Ասել է թե` ՀՀԿ-ից կպահանջվի վեց պատգամավոր: ՀՀԿ-ից այսքա՞ն պատգամավոր կքվեարկի, թե՞ ողջ կուսակցությունը, կերևա մի քանի օրից:
Եթե այս օրակարգից շեղում չլինի, նշանակում է` Հայաստանի ղեկավարությունը ՀՀԿ-ն հանձնում է Նիկոլ Փաշինյանին: Սա ինչ-որ առումով հետաքրքիր փորձարկում է: Վստահել այսքան մեծ զանգված փողոց դուրս հանած, Փաշինյանը կասեր՝ ժողովրդի թեկնածուին ու տեսնել, թե հուժկու հանրահավաքներ վարելն ու պետություն ղեկավարելը որքան են համատեղելի: Այսքան մարդու վստահեցնելը, որ Հայաստանում այլևս չեն լինի շատ-շատ արմատացած խնդիրներ, որոնք կային ՀՀԿ-ի կառավարման տարիներին, իսկապե՞ս ազնիվ է հնչել հարթակից, թե՞ ընդդիմադիր շարժումը ղեկավարելը մեկ բան է, պետություն կառավարելը՝ այլ: Անկախ ամեն ինչից, սա շատ լավ փորձարկում է նաև բազում այլ հարցերի տեսանկյունից: Իսկ հանրային մեծ պատասխանատվությունն ամեն վայրկյան ստվերի նման հետևելու է Նիկոլ Փաշինյանին: Հարց է նաև` նա ցանկացած որոշում կայացնելուց արդյոք կհետևի՞ այն գաղափարին, որն այս օրերին ամեն վայրկյան ասում է, այն է՝ սա ժողովրդի իշխանություն է, իմա՝ ժողովուրդը ինչպես կորոշի այս կամ այն խնդիրը, որ նրա առաջ կկանգնի: Նա կլսի՞ այդ ժողովրդի ձայնը, կանսա՞ նրանց հորդորներին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ