Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Վաղը դադար վերցնել

Նիկոլ Փաշինյան. Վաղը դադար վերցնել
29.04.2018 | 21:50

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին 30 օրն ինքը օրվա 90 տոկոսն անցկացրել է փողոցներում, դաշտերում, անտառներում, հրապարակներում: «Եվ ահա այդ ամենի արդյունքում եկել է մի պահ, որ ուղղակի ծայրահեղ անհրաժեշտություն է գոնե որոշ ժամանակ, գոնե օրվա կեսն անցկացնել գրասենյակային պայմաններում»,- նշեց նա: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վաղն առավոտից ինքը շատ կարևոր աշխատանք ունի Ազգային ժողովում:


«Ես պետք է հանդիպում ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում օրվա վերջում ձեզ կարողանանք տեղեկություն տալ, որ ձեր առաջադրած թեկնածուի ընտրությունը մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում երաշխավորված է»,- ասաց Ն. Փաշինյանը: Նա նշեց, որ վաղը նորից պետք է դադար վերցնել: «Քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չենք իրականացնում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Ժամը 17-ին Նժդեհի հրապարակից երթ կկազմկերպվի Հանրապետության հրապարակ, որտեղ Նիկոլ Փաշինյանը կպատմի իր հանդիպումների մասին և կհայտարարի` ինչ անել մայիսի 1-ին:

Դիտվել է՝ 3469

Մեկնաբանություններ