Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Բարսելոնը» հռչակվեց չեմպիոն

«Բարսելոնը» հռչակվեց չեմպիոն
30.04.2018 | 19:54

Իսպանիա


Վերջապես եղավ այն, ինչին վաղուց էինք սպասում` «Բարսելոնը» նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը: Փաստն արձանագրվեց «Դեպորտիվոյի» հետ խաղում` թիմ, որին վիճակված էր կատալոնյան ակումբի չեմպիոն հռչակվելն իրենով անցկացնելու տհաճ իրողությունը, սակայն եկեք «Դեպորի» նկատմամբ այդքան էլ խիստ չլինենք. թիմը կռիվ է տվել, մրցակցին նույնիսկ երկու անգամ պարտադրել խաղը կենտրոնից վերսկսել, սակայն սկզբունքորեն ի՞նչ մեղք ունի, որ «Բարսելոնն» իր աստվածայինով իրեն պարատադրել է նույն բանն երկու անգամ ավելի անել:
Աստվածայինի հետ կապված` չեմ կարծում, թե ասելիքս մանրելու պահանջ կդնեք, քանզի հրաշալի հասկանում եք, որ խոսքս Մեսիին է վերաբերում, ով այդ դիմակայություն իրեն ամբողջապես նվիրել էր խաղը վայելելուն ու գոլային փոխանցումը համատեղել է դարպասի եռակի գրավմամբ:
Առաջին խաղակեսում «Ռեալի» խփած երկու գոլը վերջնահաշվում «արքայականի» համար հաղթանակ ապահովեց «Լեգանեսի» հետ պայքարում /2:1/ ու վաստակած 71 միավորով անձեռնմխելի պահեց ունեցած երրորդ հորիզոնականը: Նույնպիսի արդյունքն գրանցվեց և «Լևանտե»-«Սևիլիա» դիմակայությունում, որտեղ ուժեղագույնը նույնպես տանտերերի թիմն էր:
Եվրոգոտում մնալու առողջ ցանկությամբ տառապող «Վիլիառեալը» ևս մեկ քայլ կատարեց իր համար այդ նվիրական ճանապարհին` ավելի քան վստահորեն պարտության մատնելով «Սելտային»` 4:1:
Գնալով ավելի ու ավելի շոշափելի է դառնում, որ «Վալենսիան» չափազանց ծանր է բռնում մրցանակային երրորդ տեղի պայքարի քննությունը: իմի հերթական վրիպումը «Էյբարի» հետ էր` սեփական հարկի տակ խաղացած ոչ-ոքիի տեսքով /0:0/: Վալենսիացիները 67 միավորով չորրորդ հորիզոնականում են, պահի դրությամբ իրենց գլխավոր հակառակորդից` «Ռեալից», հետ են չորս միավորով` չհաշված վերջինիս պակաս անցկացրած մեկ խաղը: «Վալենսիայի» նկատմամբ «արքայականի» ունեցած պլյուս չորսը մինուս չորսի է վերածվում «Աթլետիկոյի» հետ համեմատությունում, որն արտագնայում երեք միավոր է վաստակել «Ալավեսից» /1:0/:
Երեկ ուշ երեկոյան կայացած «Բետիս»-«Մալագա» հանդիպումը ոչնչով չէր կարող ազդել մրցաշային աղյուսակում տանտերերի ունեցած դիրքի վրա: Այնպես որ «Բետիսը» շարունակում է ամրագրած պահել լա լիգայի հինգերորդ հորիզոնականը:

Իտալիա
«Կիեվոյի» հետ տնային խաղի յուրաքանչյուր կեսում խփած գոլերի հաշվարկով «Ռոման», կարելի է ասել, ուժերը հավասարաչափ տեղաբաշխեց, սակայն երկրորդում անկարող եղավ գոլ բաց չթողնել` 4:1: «Ռոման» ունի 70 միավոր: Հաղթական մրցելույթ ունեցավ և երրորդ տեղի համար «Ռոմայի» հետ մրցակցող ու միայն լրացուցիչ գործակիցների հաշվարկով նրան զիջող, արտագնայում « ուրինին» պարտության մատնած «Լացիոն»` 1:0:
Սկուդետեում մազ էր մնացել խոշոր անակնկալի հեղինակ դառնար «Յուվենտուսին» հյուրընկալած «Ինտերը»: Առաջին խաղակեսում ընդունած բավականին արագ գոլից հետո տանտերերը ստիպված էին նորովի կազմակերպել խաղը, քանզի 15-րդ րոպեից տասը հոգով մնալը նրանց ոչինչ լավ չէր կարող խոստանալ այդ դիմակայությունում, մանավանդ եթե նկատի ունենաք միլանցիների մրցակցի ով լինելու պարագան:
Երկրորդ խաղակեսում Իկարդին արագ վերականգնեց հաշվի հավասարակշռությունն ու ոգևորության այդ ալիքի տակ տանտերերը կարողացան նաև այդ պահի դրությամբ հաղթական երկրորդ գոլը հեղինակել: Ճիշտ է` սույնում նրանց «Յուվենտուսից» «ձեռք մեկնողն» եղավ Բարձալին, բայց թե ինքնագոլն էլ գոլ է: վում էր թե ամեն ինչ հօգուտ «Ինտերի» է, ու Լուչիանո Սպալետիի սաները կարող էին և հաղթել` պայմանով, եթե դավադրորեն մեջտեղ չգար հոգնածության գործոնը: «Ինտերը» շնչահեղձ դիմակայում էր, սակայն ևս երկու գերարագացում ու «ծեր սինյորան» արեց իր գործը` հաղթանակ պոկելով այդ գերդրամատիկ մրցակցությունում:
Անկախ տուրում «Յուվենտուսի» ունեցած, ունենալիք մրցելույթից` «Նապոլին», որ ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնության համար թուրինցիներին լրջորեն հակակշռող թիվ մեկ ուժն է, բնականաբար պիտի փորձեր մրցության այս հատվածն անցնել անկորուստ, ինչն, ավաղ, նրանց մոտ այնքան էլ չի ստացվում: Վկան այս վերջին մրցակցությունը «Ֆիորենտինայի» հետ ու պարտությունը մեջը մխիթարող ոչինչ չունեցող 3:0 հաշվով ու արդյունքում ունեցած 84 միավորով մնալը, ինչը չորսով պակաս է «Յուվեի» ունեցածից:
Փաստենք նաև, որ սկուդետեի առաջին վեցյակի մաս են կազմում 66 միավոր ունեցող «Ինտերն» ու հյուրընկալելիս «Ջենովային» 3:1 հաշվով հաղթած «Ատալանտան», որի ունեցած միավորները 56-ն են:

Անգլիա
Նախորդ տուրում «Վեստ Բրոմվիչի» հետ ունեցած հանդիպման օրինակով «Լիվերպուլը» դարձյալ միավորներ կորցրեց: Այս անգամ նրա մրցակիցը «Ստոկ Սիթին» էր` պրեմիեր լիգայի նախավերջին հորիզոնականում գտնվող թիմը, որից ավելի վատ արդյունք ունի միայն վերը հիշատակված «Վեստ Բրոմվիչը»: Սակայն խնդիրը հանդիպումում արձանագրված գոլազուրկ ոչ-ոքին էլ չէ թերևս: Բանն այն է, որ միավորների իր այս կորուստներով «Լիվերպուլը» «Մանչեստր Յունայթեդի» համար ավելի ու ավելի հնարավոր է դարձնում փոխչեմպիոնությունը: 36 խաղից հետո «Լիվերպուլն» ունի 72 միավոր, որը երկուսով է պակաս «Մանչեստր Յունայթեդի» ունեցածից, սակայն, ի հավելումն սրա, Մոուրինիոյի սաները մեկ խաղ պակաս են անցկացրել:
«Սուոնսիի» հետ «Չելսիի» մրցակցությունում ամեն ինչ որոշողն եղավ Ֆաբրեգասի գոլը: 1:0 հաշվով հաղթանակն արտագնայում «ազնվականներին» համար 66 միավորով շարունակեց ապահովագրած պահել պրեմիեր լիգայի հինգերորդ հորիզոնականը: Ի դեպ սա նրանց երրորդ անընդմեջ հաղթանակն էր:
Դառնալով մանչեստրյան ակումբների մրցելույթին` «Յունայթեդը» հաղթեց «Արսենալին» /2:1/` ավելի ամրապնդելով արծաթե մեդալների նկատմամբ հավակնություններն ու գոնե մեզ համար ուրախալի է, որ զինագործներից գոլի հեղինակը եղել է մեր Հենրիխ Մխիթարյանն ու որ հատկապես ուրախալի է, «Օլդ Տրաֆորդը» ծափերով է ընդունել նրա ելույթն ու գոլը, որքան էլ այն ի վնաս «Յունայթեդի» է եղել:
«Վեստ Հեմի» հետ մրցակցությունում երկրի նորընծա չեմպիոն «Մանչեստր Սիթին» չափից ավելի համոզիչ է եղել, որքան էլ եղել է հյուրի կարգավիճակում` 4:1:
«Տոտենհեմ»-«Ուոտֆորդ» մրցակցությունը եղել է երեկ ուշ երեկոյան, սակայն այն տանտերերի ունեցած չորրորդ տեղի վրա ոչ մի ազդեցություն չէր կարող գործել:

Գերմանիա
Չնայած վաղաժամկետ նվաճած չեմպիոնությանը` ներքին առաջնությունում «Բավարիան» շարունակում է անհանդուրժող լինել մրցակիցների նկատմամբ: Ուժեղագույնի նրա ցասումից այս անգամ խուսափել չկարողացածը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» էր, որը համառ պայքար է մղում եվրոգոտում հայտնվելու համար: Արտագնայում ֆրանկֆուրտցիները զիջել են 4:1 հաշվով ու նահանջել յոթերորդ հորիզոնական: Բավարացիներից գոլերից մեկի հեղինակը Ռաֆինիան է, ում անհաջող փոխանցումը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղում հանգեցրեց նրան, որ Մադրիդի «Ռեալը» խփեց դիմակայության հաղթական գոլը: Հիշեցնենք, որ «արքայականն» այդ հանդիպումը շահել է 2:1 հաշվով:
Անսպասելիորեն ծանր ստացվեց «Շալկեի» համար Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ դիմակայությունն ու դրա հիմնական մեղավորը Բենտալեբն էր, ով անվայել պահվածքի համար հարկադրված էր տանտերերի շարքերը նոսրացնել արդեն 12-րդ րոպեից: Ու այդուհանդերձ պատշաճը մատուցենք «Շալկեին», որ կարողացավ խաղը փրկել /1:1/ ու չզիջել երկրորդ հորիզոնականը:
Վերջին երեք խաղում վաստակելով ինը միավոր, բունդեսլիգայի առաջին վեցյակ ներխուժեց «Հոֆենհայմը»: Այս անգամ նրա քննությունը չբռնեց «Հանովերը»` 3:1: Տուրն անհաջող եղավ և «Բայերի» համար, որը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Շտուտգարդտին»:
Շարունակում է տհաճորեն զարմացնել երկրի գործող փոխչեմպիոն «Լեյպցիգը»: Այս անգամ նրա հարցերը լուծածը «Մայնցն» էր, որը հաղթել է խոշոր հաշվով` 3:0:
«Վերդերի» հետ արտագնա դիմակայությունից Դորտմունդի «Բորուսիան» կարողացավ մասամբ օգտվել: Հանդիպման ոչ-ոքին նրան թույլ չտվեց մրցաշարային աղյուսակում հասնել երկրորդ հորիզոնականը տևական ժամանակ իրենով արած «Շալկեին»: Վերջինս ունի 57, «Բորուսիան»` 55 միավոր:

Ֆրանսիա
Վերջին երկու տուրում «Մոնակոյի» կրած պարտությունները ոչ միայն ցավագին էին հաշիվների առումով, այլև էապես ծանր իրավիճակ էին ստեղծել մրցաշարային աղյուսակում ունեցած դիրքերի հարցում: Տուրի նրա մրցակիցը` «Ամիենը», լավագույն տարբերակն էր իրավիճակը շտկելու համար, սակայն հյուրերը ճակատ տվեցին ու հեռացան միավոր վաստակած` 0:0: Սրանից իսկույն ևեթ օգտվեց «Լիոնը», որը սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Նանտի» նկատմամբ ու 72 միավորով տեղափոխվեց երկրորդ հորիզոնական:
Մրցաշարային աղյուսակում «Մոնակոյի» նահանջը կարող էր ավելի ցավագին դարձնել Մարսելը», սակայն արտագնայում ոչ-ոքի խաղաց «Անժի» հետ ու 71 միավորով մնաց չորրորդ հորզոնականում, ինչը մեկով է պակաս մոնեգասկերի ունեցածից: Ինչ վերաբերում է երկրի նորընծա չեմպիոնին, այն սեփական հարկի տակ ոչ-ոքի` 2:2 է խաղացել «Գենգամի» հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ