ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Կառավարության ապագա կազմը կձևավորվի՝ կախված նրանից, թե վաղը քվեարկությունը քաղաքական ինչպիսի պատկեր ցույց կտա

Կառավարության ապագա կազմը կձևավորվի՝ կախված նրանից, թե վաղը քվեարկությունը քաղաքական ինչպիսի պատկեր ցույց կտա
30.04.2018 | 20:16

Մենք բոլորս պարտավորված ենք այնպիսի ելքեր փնտրել, որոնք հանրության մոտ վաղվա օրվա նկատմամբ հույս կառաջացնեն` ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ ՀՀԿ խմբակցության հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ «Բոլոր տեսակի խոստումների իրականացման գործիքը կառավարությունն է։ Կա պաշտոնյա, որն ունի իր ընկալումները և փորձում է որոշումներ կայացնելու միջոցով իրականացնել։ Այս առնչությամբ ինձ հետաքրքիր է՝ ովքե՞ր են լինելու կառավարության ձեր անդամները, ո՞վ է լինելու ձեր առաջիկ տեղակալը, արտաքին գործերի, ֆինանսների նախարարը։ Կախված նրանից, թե ովքեր կլինեն այս պաշտոններում, պարզ կլինի, թե արդյո՞ք կիրականան ձեր խոստումները, թե ոչ»,- ասաց Խոսրով Հարությունյանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ որոշումների կայացման մեխանիզմը սուբյեկտիվ է, բայց դրանք պետք է լինեն առավելագույնս քննարկված:


«Պետության կայացվածության մակարդակը որոշվում է նրանով, թե որքանով են սուբյեկտիվ ընկալումները հակակշռված ինստիտուտների ձևավորած եզրակացություններով: Ես չեմ ասում, որ մարդը սխալական է, ինստիտուտը՝ ոչ, բայց ես կարծում, որ մարդու սխալվելու հավանականությունը մեծ է»,- նշեց վարչապետի թեկնածուն: Պատգամավորի խոսքով՝ եղել է ֆորսմաժորային իրավիճակ և կառավարությունը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք պետք է լինի: «Եթե սա լիներ սովորական ընտրական պրոցես, տրամաբանությունն այլ կլիներ, բայց առաջին հերթին պետք է արձանագրվի այն շրջանակը, որը կդառնա վարչապետի ընտրության իրականացնողը: Կառավարության կազմը պետք է ձևավորվի այդ շրջանակի հետ քննարկումների արդյունքում: Մեր նպատակը համերաշխության մթնոլորտի ձևավորումն է: Կառավարության ապագա կազմը կձևավորվի՝ կախված նրանից, թե վաղը քվեարկությունը քաղաքական ինչպիսի պատկեր ցույց կտա»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: Նա շեշտեց, որ իրենց ձգտումն է ձևավորել համաձայնության կառավարություն։

Դիտվել է՝ 2325

Մեկնաբանություններ