USD484.29
EUR551.32
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Նիկոլ Փաշինյան. Վաղը այս հրապարակում պետք է տեղի ունենա հսկայական տոնախմբություն

Նիկոլ Փաշինյան. Վաղը այս հրապարակում պետք է տեղի ունենա հսկայական տոնախմբություն
01.05.2018 | 09:55

Երեկ Հանրապետության հրապարակի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության ամենակարևոր արդյունքն այն է, որ այլևս ժողովուրդն է տերը իր երկրի, և դա ոչ թե կարգախոս է, այլ կոնկրետ քաղաքական իրողություն:

«ՀՀ-ում դեռ կփոխվեն, դեռ իրար հետևից կգան ու կգնան վարչապետներ, կառավարություններ, նախագահներ, Ազգային ժողովներ, պատգամավորներ, նախարարներ, բայց ՀՀ-ում չի փոխվելու ամենակարևորը, ամենահիմնականը` ՀՀ-ում այսուհետ թևածելու է այն կարգախոսը, որը քիչ առաջ դուք էիք վանկարկում»,- ասաց նա և կրկին քաղաքացիների հետ վանկարկեցին ՙՄենք ենք տերը մեր երկրի՚: «Ես հիմա՝ այս երեկոյան, հասկացա, որ բացարձակապես էական չէ, որևէ նշանակություն չունի, թե ինչ տեղի կունենա վաղը՝ ԱԺ-ում, էականն այն է, որ ՀՀ քաղաքացին, ժողովուրդը՝ հայ ժողովուրդը հաղթել է, և այդ հաղթանակը անշրջելի է և չի կարող կասկածի տակ դնել այլևս ոչ ոք»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչև երեկ մտածում էին, որ ՀՀ-ում պետք է վաղը հերթական ցույցը, բողոքի գործողությունը, ուժի ցուցադրությունը տեղի ունենան:


«Բայց վաղը այս հրապարակում պետք է տեղի ունենա մի հսկայական տոնախմբություն, որտեղ ժողովուրդը՝ հայ ժողովուրդը, պետք է տոնի իր սեփական անշրջելի հաղթանակը, և ուրեմն, բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում վաղը՝ առավոտյան ժամը 11-ից, հավաքվել Հանրապետության հրապարակում, չգնալ որևէ տեղ, որևէ փողոց չփակել, որևէ գործողություն տեղի չունենա, հավաքվել Հանրապետության հրապարակում և տոնել սեփական հաղթանակը` հուսահատության, արտագաղթի, թուլության, անորոշության նկատմամբ: Հիմա այլևս որոշակի է, որ մեր երազանքները սկսում են իրականանալ, որովհետև մենք այլևս չենք երազում ազատ և երջանիկ Հայաստանի մասին, մենք այսօր ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,- ասաց նա և կոչ արեց բոլոր մարզերից, գյուղերից հավաքվել Հանրապետության հրապարակում` հստակ արձանագրելու, որ «Մենք ենք տերը մեր երկրի»:

Դիտվել է՝ 1801

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao