Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Վտանգավոր ու անթույլատրելի եմ համարում կտրուկ շրջադարձերն արտաքին քաղաքականության ոլորտում

Նիկոլ Փաշինյան. Վտանգավոր ու անթույլատրելի եմ համարում կտրուկ շրջադարձերն արտաքին քաղաքականության ոլորտում
01.05.2018 | 20:34

Վտանգավոր ու անթույլատրելի եմ համարում կտրուկ շրջադարձերն արտաքին քաղաքականության ոլորտում` Աժ- ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:


«Նախկինում բազմիցս ասել եմ` այդ թվում խորհրդարանական քննարկումների ընթացքում, և անհրաժեշտության դեպքում կարող եմ ցույց տալ տեսագրություններ, որ ընդհանրապես վտանգավոր և անթույլատրելի եմ համարում կտրուկ շրջադարձերը արտաքին քաղաքականության ոլորտում, որովհետև մենք տեսել ենք, որ բազմաթիվ երկրներ կամ եթե ոչ բազմաթիվ, ապա որոշ երկրներ և քաղաքական գործիչներ` փորձելով իրենց սուբյեկտիվ ընկալումներին համապատասխանեցնել երկրի արդեն իսկ գոյություն ունեցող, ընթացող իրողությունները, երկիրը կանգնեցրել են աղետների առաջ», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց` չի ասում, որ կողմ է քվեարկել օրինակ` Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին:


«Ես ասում եմ, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին իրողություն է և այդ իրողության հետ ցանկացած իշխանությունը պետք է հաշվի նստի` սա շատ պարզ բան է: Խոսքը չի վերաբերում ինչ-որ բան սրբագրելուն, խմբագրելուն: Խոսքը վերաբերում է իրողությունների հետ հաշվի նստելուն և երկրի ազգային ներպետական շահերը հաշվի առնելուն», - ամփոփեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 1660

Մեկնաբանություններ