ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Կարեն Բեքարյան. Մի հատ շուրջներդ նայեք՝ ինչ տիպի նպատակներով, ինչ տիպի զանգված կա հավաքվածների մեջ

Կարեն Բեքարյան. Մի հատ շուրջներդ նայեք՝ ինչ տիպի նպատակներով, ինչ տիպի զանգված կա հավաքվածների մեջ
01.05.2018 | 20:37

Հերթական անգամ ուզում ենք ջրբաժան գիծ գծել, սև ու սպիտակներով շարժվել, Աժ ամբիոնից հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը։ «ՀՀԿ-ն այս աշխարհի ամենաչար ուժն է, գամված է իր աթոռներին և այլնին։ Ժողովուրդ, լավ էլի։ Ամեն ինչ էդքան պարզ ա ու պարզունա՞կ», - ասաց Կարեն Բեքարյանը։


Դիմելով երիտասարդներին ու հրապարակում հավաքվածներին՝ Կարեն Բեքարյանն ասաց. «Ժողովուրդ, այստեղի ելույթներին ուշադիր եղեք, ովքեր են միացել այդ շարժմանը, էսօր ովքեր են խոսում ընտրակաշառքի մասին, ովքեր են խոսում տարաբնույթ եղանակներով հարցեր լուծելու մասին։ Էդ ի՞նչ եղավ, ինչ-որ մի ակնթարթում բոլորը մաքրվեցին, բոլորի հետ կապված ամեն ինչ մոռացա՞ք, ստեղ կա Հանրապետականի խնդի՞րը։ Մի հատ շուրջներդ նայեք, ինչ տիպի նպատակներով ինչ տիպի զանգված կա հավաքվածների մեջ», - հայտարարեց Կարեն Բեքարյանը։ Նա կոչ արեց նաև նայել, թե երբ են այդ ուժերը միացել շարժմանը։ «Երեխեք, մի հատ խրոնոլոգիան նայեք, էդ հեշտ ա նայել», - նշեց Բեքարյանը:

Դիտվել է՝ 3022

Մեկնաբանություններ