Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արամ Սարգսյան. Խոսում ենք ամեն ինչից, բայց ոչ այսօրվա իրավիճակից

Արամ Սարգսյան. Խոսում ենք ամեն ինչից, բայց ոչ այսօրվա իրավիճակից
01.05.2018 | 20:39

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ասաց. «Ուզում եմ շարունակել աչքերի մեջ նայելու թեման: Ես բոլորի աչքերի մեջ անկեղծ եմ նայել: Սկսած Արմենից Աշոտյանից, Արտաշես Գեղամյանից, ում հետ 2004-ի ապրիլի 12 եմ անցել, երևանցի տղու նման կռիվ է արել ոստիկանի հետ ու չի փախել, վերջացրած Արտակ Զեյնալյանով, Սասուն Միքայելյանով: Ում մասին ինչ մտածել եմ՝ ուղիղ եմ ասել, ներառյալ Նիկոլ Փաշինյանին: Մենք խոսում ենք ամեն ինչից, բայց ոչ այսօրվա իրավիճակից, որն ամենակարևորն է: Մենք չենք փորձում գտնել ելքեր, մոռանում ենք, որ ելք կա նաև փողոցում, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են»,-ասաց Արամ Սարգսյանը: Նա գտնում է, որ ազատ ընտրություններ են պետք, և 10 տարի է խոսում են այդ թեմայով, այսօրվա իրավիճակը ընտրական իրավունքի խախտման հետևանք է:

«Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, ում անունն այսօր ամբողջ աշխարհի հայությունը տալիս է ամենաշատը: Ինքն է այն մարդը, ով կարող է երաշխավոր լինել, որ կարող է արդար ընտրություն լինել: Լավ բժիշկ չի, լավ տրանսպորտնիկ չի, բայց լավ գառանտ է»,- նշեց Արամ Սարգսյանը:
Պատգամավորը նշեց, որ խոսվում է աշխարհաքաղաքական բևեռներից, ուղղվածությունից և գուցե հենց դա է պատճառը, որ ինքը Նիկոլ Փաշինյանի կողքին չէ: «Բայց խնդիր կա, եկեք ընդունենք, որ երկրի ամենակարևոր խնդիրն անկախությունն է, եկեք ընդունենք, որ մենք լուրջ տնտեսական, աշխարհաքաղաքական կախվածություն ունենք։ Իսկ ո՞ր դեպքում ենք լուծում, երբ ինքնիշխան ենք, երբ ունենք ընտրված իշխանություններ»,- շեշտեց Արամ Սարգսյանը: Նա ասաց, որ ժողովուրդ կա փողոցում՝ անկախ նրանից հայհոյո՞ւմ են, թե գովում, մեր ժողովուրդն է ու ուզում են, որ ժողովուրդն ուրախանա: «Ի՞նչ եք մտածում, որ ժողովուրդը պարտվեց, մենք քաղաքականությա՞մբ պետք է զբաղվենք. լուծումը զենքի դաշտում է մնալու, մարդը մտածելու է, որ այսքան մարդ փողոց հանելով՝ հնարավոր չի խնդիր լուծել, չարությունն այլ բանալի է գտնելու»,- նշեց Արամ Սարգսյանը: «Խնդրում եմ, հանրապետականնե՛ր՝ որպես ձեր նախկին վարչապետ, որպես նախկին վարչապետի փոքր եղբայր, մտածեք կոճակը սեղմելուց առաջ»,- հորդորեց պատգամավորը:

Դիտվել է՝ 1778

Մեկնաբանություններ