ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Մանե Թանդիլյան. Այսօր պետք է գա նոր իշխանություն և ամրապնդի անբեկանելին՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին

Մանե Թանդիլյան. Այսօր պետք է գա նոր իշխանություն և ամրապնդի անբեկանելին՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին
01.05.2018 | 20:41

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն Ազգային ժողովի հատուկ նիստում նշեց, որ մարդիկ պետք է իրականություն դարձնեն իրենց ամենապարզ ցանկությունները, ինչը վերջին տասը տարիներին անհնար էր։


«Այսօր պետք է գա նոր իշխանություն և ամրապնդի անբեկանելին՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-ասաց նա։ Ըստ նրա, նման մոտեցում կա ՀՀԿ-ի մոտ, որ «դե եթե այդքան հեշտ էր, արի ու լուծի այդ խնդիրները»։ «Այո, հեշտ չէ, բայց արդյո՞ք ամեն բան արվել է կամ ճիշտ է արվել, որ խնդիրները լուծվեն, թե՞ միշտ պատճառներ են գտնում, թե ինչու չեն նախաձեռնել»,-ասաց նա: Մանե Թանդիլյանը հաճախ արծարծվող հարցին անդրադարձավ, որ այո, «Ելքը» նախաձեռնել էր ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց: «Նախաձեռնել էր, որովհետև չեն կարողանում արդյունավետ այդ ներուժն օգտագործել»,-ասաց նա և հավելեց, թե այդ հնարավորություններն այսօր էլ կան, չնայած Արևմուտքի և ՌԴ-ի անհամաձայնությանը:

Մանե Թանդիլյանը նշեց, թե նոր իշխանությունը պետք գիտակցի, որ չպետք է խնդրի չլուծման համար մեղադրի նախորդին, այլ պետք է լուծումներ գտնել և առաջ գնալ: Նա անդրադարձավ հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանի պնդմանը, թե հեղափոխությունը հետ է մղում տնտեսությունը. նրա խոսքով՝ ներդրումներն իրականանում են դրական սպասելիքների վրա, և այսօր ՀՀ-ում կան այդ մեծ սպասումները: Նա համոզված է, որ ՀՀԿ-ն իրականում «շքեղ ընդդիմություն կլինի», քանի որ լավագույնս գիտի խնդիրները։ «Նոր իշխանության առաջին քայլերից թերևս ամենակարևորը ազատ, արդար ընտրություններն են»,-հայտարարեց նա:

Դիտվել է՝ 2120

Մեկնաբանություններ