Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եվրահանձնաժողովը կոչ է արել ԱՄՆ-ին ԵՄ-ն ազատել մետաղների մաքսատուրքերից

Եվրահանձնաժողովը կոչ է արել ԱՄՆ-ին ԵՄ-ն ազատել մետաղների մաքսատուրքերից
03.05.2018 | 11:38

Եվրահանձնաժողովը կոչ է արել ԱՄՆ-ին ամբողջովին և մշտապես ԵՄ-ն ազատել մետաղների համար սահմանված մաքսատուրքերից։ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ Եվրախորհրդարանում ներկայացնելով ԵՄ նոր բյուջետային ծրագրի նախագիծը, ասել է. «Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին ամբողջովին և մշտապես ԵՄ-ն ազատել այդ մաքսատուրքերից։ Մենք կարծում ենք, որ այդ քայլը կարող է սահմանվել միայն ազգային անվտանգության պաշտպանության նկատառումներով, իսկ դա տեղ չունի դաշնակիցների դեպքում։ Մենք մերժում ենք մեր վարած բանակցությունների վրա ճնշումները»,- ասել է նա։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մայիսի 1-ին որոշում է կայացրել ԵՄ-ի, Կանադայի և Մեքսիկայի հետ պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերի բանակցությունները ևս 30 օրով երկարաձգելու մասին, մինչդեռ մաքսատուրքեր չսահմանելու մասին Կորեայի, Արգենտինայի, Ավստրալիայի և Բրազիլիայի հետ համաձայնությունները ձեռք են բերվել։

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ