Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լիբանանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները

Լիբանանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները
07.05.2018 | 09:30

Լիբանանում սահմանված ժամին փակվել են ընտրատեղամասերը, որից հետո սկսվել է ձայների հաշվարկը: Մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` քվեարկել է ընտրողների 50 տոկոսից ավելին: Նախնական արդյունքները պետք է հրապարակվեն կեսգիշերն անց: ԶԼՄ-ների տվյալներով՝ ընտրություններն անցել են ոչ առանց խախտումների: Մի շարք ընտրատեղամասերում բախումներ են տեղի ունեցել տարբեր կուսակցությունների կողմնակիցների միջև:


Խորհրդարանի 128 պատգամավորական տեղի համար մրցում են 976 թեկնածուներ, մինչդեռ տեղերը խորհրդարանում բաշխվում են 11 քաղաքական խմբակցության միջև։ Երկրի խորհրդարանում սուննի և շիա մահմեդականներն ունեն 27-ական պատգամավորական աթոռ, քրիստոնյա մարոնները՝ 37։

Դիտվել է՝ 1997

Մեկնաբանություններ