Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

2018թ. 4 ամիսներին 14.5 միլիարդ դրամով գերակատարվել է բյուջեի կատարողականը

2018թ. 4 ամիսներին 14.5 միլիարդ դրամով գերակատարվել է բյուջեի կատարողականը
07.05.2018 | 11:42

2018թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է աննախադեպ ցուցանիշ` 14.5 միլիարդ դրամով գերակատարելով բյուջեով նախատեսված մուտքերը, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պետական բյուջեի եկամուտը կազմել է շուրջ 390 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովելով 7.5 տոկոս կամ 27.3 միլիարդ դրամի աճ: Ապրիլին ՊԵԿ-ն ապահովել է ավելի քան 130 միլիարդ դրամ, որից 108.3 միլիարդ դրամը գանձվել է հարկային, իսկ 22 միլիարդ դրամը մաքսային մարմինների կողմից: 50 միլիարդ դրամով նվազել են գերավճարները:

Ապրիլին 9 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ է վերադարձվել բիզնեսին: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը բարձր է գնահատել ապրիլի ցուցանիշները՝ հանձնարական տալով մայիսին և 2018-ի ընթացքում նույնպես պահպանել առաջանցիկ տեմպերը:

Էական աճ է արձանագրվել արտահանման և ներմուծման ծավալներում: Հատկանշական է, որ մուտքերը ՊԵԿ-ը գերակատարել է 84 և 85 խմբերում ընդգրկված ապրանքերին տրված արտոնությունների, այսինքն՝ դրանց ներմուծումը սահմանին ԱԱՀ-ից ազատելու պայմաններում. այսպես, չորս ամիսների ընթացքում 75 միլիարդ դրամի չափով ներմուծված մեքենասարքավորումների դիմաց տնտեսվարողներից չի գանձվել 15 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ: ՊԵԿ-ի առաջանցիկ ցուցանիշը ոչ միայն տնտեսական աճի, այլև ստվերի դեմ պայքարի և վարչարարության արդյունք է:

Դիտվել է՝ 1772

Մեկնաբանություններ