Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ակտիվացել է ոչ միայն «ցանցային» Հայաստանը

Ակտիվացել է ոչ միայն «ցանցային» Հայաստանը
08.05.2018 | 00:22

Այսօր «մորուքավոր» Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետ։ Կսափրի՞ մորուքը, թե՞ ոչ, կառավարություն աշխատանքի կգնա կրկի՞ն «ռյուկզակով», թե՞ ոչ, կպարտադրի՞ կառավարության անդամներին գլխարկներ կրել՝ «Դուխով» լոգոտիպով, թե՞ ոչ, ամենևին էական չեն։


Անգամ էական չէ, թե ինչ կադրային քաղաքականությամբ հանդես կգա նա, ինչ քայլեր կանի բուրժուա-դեմոկրատ բուն խաղացողներին, որ այս օրերին իր կողքին են, խիստ սահուն ոչ ևս անելու համար։ Էական չէ անգամ՝ կկարողանա՞ այսքան հետ ընկած տնտեսությունը որևէ կերպ շարժել, տված խոստումներն իրականացնել, մանավանդ որ վարչապետ է դառնում օլիգարխների ձայների միջոցով, մի կողմից՝ օլիգարխի (ԲՀԿ) ղեկավարած դաշինքի, մյուս կողմից՝ ՀՀԿ օլիգարխների (ՀՀԿ-ում որոշել են՝ օլիգարխներն են միայն ձայն տալու Նիկոլին)։ Էական չէ նաև, թե ինչպես է փոքրամասնության կառավարությունը կարողանալու այլ մեծամասնություն ունեցող պառլամենտում ու երկրում բալանսավորված քաղաքականություն իրականացնել, օրենքներ անցկացնել։ Ամենևին էական չէ։


Էական, անչափ էական է երկու խնդիր. նախ, որ երկուստեք ջանքերով գործընթացներն անարյուն և առանց բռնության ընթացան, ինչն առաջին հերթին իշխանության ձեռքբերումն էր, որովհետև այս օրերին այնքան ատելություն տարածվեց նույն սիրո հեղափոխականների կողմից, որ իրենց տարածած ատելությունը շուտով և շատ արագ խտանալու և աշխատելու է նույն հեղափոխականների դեմ, ինչպես և ՀՀԿ-ի սխալներն աշխատեցին ՀՀԿ-ի դեմ։ Սակայն այսօր օրը չէ նման հոգեբանա-էթնիկ՝ «հայուգենական» վերլուծությունների, ամրագրումների համար՝ առ այն, որ հեղափոխականները ֆիզիկական ազատության անունից եկան, հոգևոր անհասկանալի ու ցավոտ իշխանություն տարածեցին իրենց շուրջը. թողնենք մի կողմ այս ամենը և կրկին ամրագրենք գործընթացի խաղաղ բնույթի էականությունը։
Հաջորդ, էլ առավել կարևոր հանգամանքը Ղարաբաղն է։ Եթե այս ամենի միջից կարողանանք դուրս գալ Ղարաբաղի խնդրում առանց լուրջ տեղաշարժերի, ապա այդ ժամանակ կարելի է արձանագրել, որ այս հեղափոխությունը, այո, կայացավ։ Հավատանք, որ այդպես կլինի, որովհետև խոսքի ուժը իսկապես շատ մեծ է՝ նույն այն հանգույն, որ ի սկզբանե էր բանը, և բանը կարողանում է մարմին առնել։


Այնուհանդերձ, նկատենք նաև, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը, իր շարժման մասնակիցները չեն ցանկանում իրենց դավանած աշխարհաքաղաքական մոտեցումները ներկայացնել, որքան էլ փորձում են հավասարակշռված մոտեցումների ջատագով ցուցանել իրենց, այնուհանդերձ, Ղարաբաղի հարցում երկու մեծ սխալ են թույլ տվել.
ա) Իրական չեն համարել տեղեկությունը, որ սահմանի վրա իսկապես տեխնիկայի (ընդ որում` միքանիշերտանի) կուտակում կա։ Եվ օրախնդիր այդ հարցը վերածեցին միտինգային «պոլեմիկայի»՝ պոպուլիզմ խաղացին դրա վրա։
բ) Նիկոլը «քաջություն» ունեցավ ներկայացնելու ղարաբաղյան հարցի իր տեսլականը, այն է՝ Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է։ Ի՞նչ ասել է սա։ Նիկոլը հրաժարվու՞մ է Ղարաբաղի անկախությունից։


Նկատենք, որ վերջին շրջանում ակտիվացել է ոչ միայն «ցանցային» Հայաստանը. Հանրապետության հրապարակ են գալիս Սերժ Թանկյանն ու Գլենդեյլի քաղաքապետը, կրկին աշխուժացել է տխրահռչակ Պոլ Գոբլը։ Ի դեպ, ռուսաստանյան փորձագետները ևս Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհի մասին են խոսում վերջերս։ Չընկնենք դավադրությունների տեսության գիրկը, չպնդենք՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են և այս փուլում փոխհամաձայնել ինչ-ինչ խնդիրների շուրջ։
Բայց և աչքի առաջ պետք է ունենալ, որ, բոլոր դեպքերում, նրանք «համաձայնեցված» գործեցին գոնե Սերժ Սարգսյանի հարցում։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ