Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կտեսնենք «արքայականո՞ւմ»

Կտեսնենք «արքայականո՞ւմ»
09.05.2018 | 15:57

Don Balon-ի հավաստմամբ Մադրիդի «Ռեալը» անգլիական «Լիվերպուլի» հետ համաձայնության է եկել Մոհամեդ Սալահի ամռանը կայանալիք տրանսֆերի շուրջ: Համաձայն աղբյուրի, «արքայականը» եգիպտացու համար կվճարի 175 միլիոն ֆունտ սթեռլինգ:


Նշենք, որ ընդամենը մեկ տարի առաջ էր «Լիվեպուլը» «Ռոմայից» գնել ֆուտբոլիստին, ում համար ընթացիկ մրցաշրջանը բացառիկ էր մարզական կարիերայում ոչ միայն արձանագրած ցուցանիշների /50 հանդիպում, 43 գոլ, 15 գոլային փոխանցման հեղինակ/, այլ ընդհանուր մասնագիտական վերելքի առումով: Սալահի ցույց տված ներկայիս խաղամակարդակը շատուշատ մասնագետների, հեղինակավոր մեկնաբանների ազատորեն թույլ է տալիս նրան դիտարկել եթե ոչ որպես Մեսիի, Ռոնալդուի մակարդակի, ապա գոնե այդ մակարդակին մոտեցող խաղացող:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ