Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հա՛մ վարչապետ է, հա՛մ էլ մամուլի խոսնակ

Հա՛մ վարչապետ է, հա՛մ էլ մամուլի խոսնակ
11.05.2018 | 01:15

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո կոտրվել են պաշտոնյայի կերպարի բոլոր կարծրատիպերը: Երբ ամեն վայրկյան համացանցով իր հետևորդ-համախոհներին էր դիմում հանրահավաքներ վարող, շարժման առաջնորդ Փաշինյանը, ոչ ոք դրանում տարօրինակ ոչինչ չէր տեսնում, բայց երբ վարչապետ Փաշինյանն է ամեն օր հեռախոսով ուղիղ եթերում պատմում իր աշխատանքային օրվա մասին, սա իսկապես շոկային է հայ հանրության համար, որը սովոր է պաշտոնյայի այլ կերպար տեսնելու:


Եթե նորանշանակ վարչապետն այս տեմպերով շարժվի, առնվազն մեկ աշխատողի կարիք բնավ չի զգա: Փաստորեն, վարչապետին մամուլի խոսնակ պետք չէ, ի՞նչ պետք է նա անի, եթե ողջ տեղեկությունը Փաշինյանն օրվա վերջում առաջին դեմքով ներկայացնելու է ժողովրդին: Չնայած մինչ այս էլ երկրի առաջին դեմքի մամուլի խոսնակները չեն առանձնացել «շատախոսությամբ», շփվել են լրատվամիջոցների հետ բավական հազվադեպ: Այնպես որ, ինչպես ասում են` երկուսը մեկում. հա՛մ վարչապետություն կանի Նիկոլ Փաշինյանը, հա՛մ էլ մանրամասն կներկայացնի հանրությանն իր արած-չարածը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ