Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իր սպառնալիքով ի՞նչ է ակնարկում Թուրքիան

Իր սպառնալիքով ի՞նչ է  ակնարկում Թուրքիան
11.05.2018 | 01:19

Օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «CNN Turk» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի ղեկավարությանը զգուշացրել է իր երկրի դեմ պաշտպանական ու ռազմական ոլորտներում պատժամիջոցներ կիրառելու համար ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշ օրենսդիրների առաջարկած նախագծի կապակցությամբ:
«Թասնիմ» գործակալության հաղորդման համաձայն, հակադարձելով ԱՄՆ-ի կողմից Թուրքիային զինտեխնիկայի վաճառքի արգելմանը, Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Թուրքիան ԱՄՆ-ի ազդեցության տակ հայտնվող երկիր չէ»:


«Այսօր ոչ մի երկիր գերտերություն չէ, և Թուրքիան պարտավոր չէ իրականացնել մեկ այլ երկրի ընդունած որոշումները»,- հավելել է Մևլութ Չավուշօղլուն:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ շարունակում է ճնշում գործադրել, որպեսզի վերջինս Ռուսաստանից չգնի C-400 հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համալիրներ:


«CNN Turk» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ եթե ԱՄՆ-ը որոշի ժամանակավորապես դադարեցնել սպառազինությունների, այդ թվում՝ F-35 հինգերորդ սերնդի բազմանպատակ կործանիչների վաճառքը Թուրքիային, ապա Թուրքիան կպատասխանի ԱՄՆ-ին: Պահո՜, պատկերացնու՞մ եք` նույնիսկ սպառազինությունների վաճառքի ժամանակավոր դադարեցման դեպքում…


Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի այդ քայլը կլինի սխալ, ՆԱՏՕ-ի անդամների միջև հաստատված փոխգործակցությանը հակասող և անտրամաբանական որոշում:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեն Պենտագոնից պահանջել էր ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մասին զեկուցել Կոնգրեսին, որպեսզի դրանից հետո որոշում կայացվի Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու վերաբերյալ:
Նշելով, որ Միացյալ Նահանգներն իրավունք չունի չեղարկելու Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի պայմանագիրը, Չավուշօղլուն հավաստիացրել է, որ «Եթե Վաշինգտոնի պետայրերը նման սխալ թույլ տան, հանդիպելու են Անկարայի խիստ պատասխանին»:


Բնականաբար, հարց է առաջանում` ի՞նչ է, Թուրքիայի արտգործնախարարն առյուծի կա՞թ է խմել… Թուրքիան, ամենայն հավանականությամբ, ակնարկում է, որ F-35 կործանիչների վաճառքի արգելքի դեպքում ինքը Ռուսաստանից ոչ միայն C-400 զենիթահրթիռային համալիրներ կգնի, այլև նորագույն կործանիչներ, թեկուզ դրանք լինեն ոչ թե հինգերորդ սերնդի հց-57-եր (Ռուսաստանը նոր է սկսել դրանց սերիական արտադրությունը), այլ դրանց մոտ 4+++ սերնդի հց-35-եր:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ