Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել ցանկացած օրենսդրական նախաձեռնություն

ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել ցանկացած օրենսդրական նախաձեռնություն
12.05.2018 | 21:52

Չկա այնպիսի օրենսդրական նախաձեռնություն, որը ՀՀԿ-ն պատրաստ չէ քննարկել: Բացառություն չեն Ընտրական օրենսգրքին առնչվող հնարավոր փոփոխությունները` ասել է ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ կառավարություն ձևավորելուց հետո իրենց առաջնային խնդիրն է լինելու Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը՝ արտահերթ ընտրություններն արդար, ազատ և օրինական անցկացնելու, ընտրակաշառքն ու կրկնաքվեարկությունը բացառելու համար: Փաշինյանը խոսել է վիճահարույց ռեյտինգային համակարգը վերացնելու անհրաժեշտության մասին: «Կարծում եմ՝ բոլորս գիտակցում ենք, որ Հայաստանում ավարտվել է այդ դարաշրջանը, երբ կառավարությունն իր սուբյեկտիվ ընկալումները պարտադրում էր ուրիշներին: Ընտրական օրենսգիրքը մի փաստաթուղթ է, որը պետք է լայն հավանության արժանանա: Ընտրական օրենսգիրքը պետք է երաշխավորի ընտրությունների ազատությունը, արդարությունը և թափանցիկությունը»,- ասել է Փաշինյանը:

Ռեյտինգային համակարգին դեմ են խորհրդարանում ներկայացված չորս ուժերից երեքը, նրանց ձայները միասին բավարար չեն սահմանադրական օրենքում փոփոխությունները հաստատելու համար: ՀՀԿ-ն մինչ այժմ մերժել է ռեյտինգային համակարգը վերացնելու բոլոր նախագծերը ԱԺ-ում մանդատների կեսից ավելիին տիրապետող ՀՀԿ-ն կհամաձայնի՞ քվեարկել ռեյտինգային համակարգը վերացնելու օգտին: Էդուարդ Շարմազանովն ասում է՝ պատրաստ են քննարկել առաջարկվող փոփոխությունները, երբ ներկայացվեն: «ՀՀԿ-ն լուրջ քաղաքական ուժ է, դեռ փաստաթուղթը չտեսած մենք չենք կարող ասել՝ էս կետին կողմ ենք, էս կետին դեմ ենք: Կլինեն քաղաքական բանակցություններ: Ես կարծում եմ, որ քաղաքական պարկեշտությունը և գործընկերային կուլտուրան պահանջում են, որ մենք քաղաքական ուժերով, ոչ միայն տեսախցիկների առաջ, այլև առանց դրանց, աշխատանքային մթնոլորտում քննարկենք: Ի վերջո՝ այդ ամենը գալու է պետաիրավական հանձնաժողով, լսումներ են լինելու, կնստենք, կքննարկենք: Չի լինելու Հայաստանում մի օրենսդրական նախաձեռնություն, որը մենք պատրաստ չենք քննարկել: Բացառությամբ այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք, Աստված մի արասցե, կվտանգեն Հայաստանի կամ Արցախի անվտանգությունը կամ բանակաշինությունը»,- ասաց Շարմազանովը:


ՀՀԿ-ի համար ընդունելի կլինի Ընտրական օրենսգիրքն առանց ռեյտինգային համակարգի հարցին ՀՀԿ խոսնակը պատասխանեց` իրենց համար սկզբունքը ժողովրդավարությունն է՝ կամայականորեն ոչ կողմ կքվեարկեն, ոչ՝ դեմ: Գործող ԸՕ-ն, նրա խոսքով, միջազգային փորձագիտական որևէ կենտրոնի կողմից քննադատության չի ենթարկվել, «բայց մենք բաց ենք քննարկումների համար»:

Դիտվել է՝ 1769

Մեկնաբանություններ