Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին

Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին
14.05.2018 | 17:14

Հայաստանն ունի մեծ էներգիա՝ նոր իմպուլս հաղորդելու Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ և քաղաքական, և տնտեսական ոլորտներում.քիչ առաջ լրագրողների առջև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հույս ունենք մեր հարաբերությունները զարգացնել նաև ռազմաարդյունաբերության ոլորտում»,- ասաց նա: ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստան են այցելում շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ, կարծիք հայտնեց, որ երևի ռուսաստանցիներին Հայաստանը շատ դուր է գալիս: «Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի ժամանակ»,- ասաց նա:
ՀՀ վարչապետը նաև շնորհավորեց ՌԴ նախագահին անցած Հաղթանակի տոնի առթիվ և նշեց, որ Հայաստանում հետևել են ռազմական շքերթին և հիացած եղել ռուսական ռազմաարդյունաբերության ձեռքբերումներից:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն մաղթեց Նիկոլ Փաշինյանին, հույս հայտնելով, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կզարգանան նույն կերպ, ինչպես մինչ հիմա: «Մենք կշարունակենք միասին աշխատել և միջազգային կազմակերպություններում՝ սկսած ՄԱԿ-ից, որտեղ մենք աջակցում ենք միմյանց, վերջացրած տարածաշրջանային կազմակերպություններով»,- ասաց նա: Հանդիպումը շարունակվեց փակ դռների հետևում:


Կրեմլի մամլո ծառայությունը հայտնում է`ՌԴ նախագահը՚ մասնավորապես, նակտեց, որ Հայաստանը Ռուսաստանի համար մերձավոր գործընկեր ու դաշնակից է տարածաշրջանում` դա վերաբերում է և տտեսական փոխգործակցությանը, և անվտանգության հարցերին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար՝ նշելով, որ քննարկման առանցքում որոշ հարցեր են։ «Բայց այն, ինչ քննարկման ենթակա չէ, Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններն են։ Ես կարող եմ վստահեցնել, որ Հայաստանում այդ հարցում կա կոնսենսուս, և ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել ու հուսով եմ չի դնի հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները: Մենք ունենք մեծ ցանկություն տալու նոր իմպուլս մեր հարաբերություններին, ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրային ու տնտեսական առումով։ Մենք հույս ունենք զարգացնել մեր կապերը ռազմատեխնիկական ուղղությամբ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նկատեց, որ Հայաստանը գրավիչ է ռուս զբոսաշրջիկների համար, ինչը շատ հաճելի է։


Վարչապետն ընդգծեց ՌԴ հավասարակշռված դիրքորոշումը՝ ՀՀ ներքաղաքական հարցերի առնչությամբ։ «Ես կարծում եմ, որ դա շատ կառուցողական դիրքորոշում էր, որը լավ վերաբերմունքի է արժանացել ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլև հասարակության մակարդակում»,-ասաց նա:

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ