USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

«Նախարարներ են նշանակվել նախարարության գործառույթներից, օրենքներից, միջազգային պարտավորություններից հեռու մարդիկ»

«Նախարարներ են նշանակվել նախարարության  գործառույթներից, օրենքներից, միջազգային պարտավորություններից հեռու մարդիկ»
15.05.2018 | 00:19

Հայաստանի իշխանական համակարգում ստեղծվել է երկիշխանություն։ Կառավարությունը չունի մեծամասնություն Ազգային ժողովում։ Ինչի՞ կհանգեցնի այս երկիշխանությունը՝ հարցրինք սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՆ։


-Հանրապետականները չեն համաձայնի կիսել պատասխանատվությունը նոր գործադիր իշխանության հետ, դուրս կգան գործադիր ֆունկցիաներից, կպահպանեն վերահսկողությունը միայն խորհրդարանում և կհետևեն Փաշինյանի կառավարության գործունեությանը։ Եթե գործադիր իշխանությունը եղավ արդյունավետ, գուցե հետագայում համագործակցեն։ Եթե ո՛չ, ապա հետ կվերցնեն նոր կառավարության աջակցության մասին հայտարարությունները, խաղից դուրս վիճակ կստեղծեն և կշարունակեն իրենց առաքելությունը։
-Նոր կառավարությունը ձևավորվեց։ Ինչպե՞ս կգնահատեք կադրային նշանակումները։
-Սովորաբար նման դեպքերում նշանակում են այն մարդկանց, որոնք ներսից գիտեն գործը, նախարարության գործառույթները։ Այսօր, սակայն, նախարարներ են նշանակվել մարդիկ, որոնք բավականին հեռու են գործառույթներից, օրենքներից, նախարարությունների ստորագրած միջազգային պարտավորություններից։ Այնպես որ, ժամանակ է պետք, որպեսզի նորանշանակ նախարարները կարողանան հունի մեջ ընկնել։ Երբ իշխանափոխություն է լինում, որպես կանոն, իշխանության մեջ եղած երկրորդ-երրորդ դեմքերն են առաջին շարք գալիս, քանի որ քաջատեղյակ են գործերից։ Նոր կառավարությունում մարդիկ են նշանակվել, որոնք չգիտես որտեղից են եկել, և հայտնի չէ, թե ինչ կարող են անել։ Տեսնենք:
-Ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի, կարդարանա՞ն այդ սպասելիքները։
-Ժամանակակից քաղաքագիտությունը մերժում է զանգվածային ժողովրդավարության կարգավիճակը։ Այսօր օլիգարխիկ դեմոկրատիա է. կառավարման համակարգին, կուսակցություններին օգնում են օլիգարխները։ Ես չեմ կարծում, թե Փաշինյանն ընդամենը 7 միլիոն դրամով է կարողացել կազմակերպել նման հանրահավաքներ։ Կան աջակիցներ։ Տեսեք, թե ովքեր են նրան ձայն տվել. ՀՀԿ-ից ձայներ ապահոված 10-ից 8-ը գործարարներ են, և նրանք, որոնք ձայն են տվել, կարող են Փաշինյանին աջակից դառնալ։ Գուցե ՀՀԿ-ն է խորհուրդ տվել՝ գնալ և Փաշինյանին օգնել, որպեսզի գործը չտապալի։ Լինկոլնն իր նախընտրական պայքարի ընթացքում ծախսել է 5 դոլար, մեկ տակառ գարեջուր է գնել, իսկ Թրամփը՝ 1,5 միլիարդ։ Ի՞նչ է, ընտրողնե՞րն են այդ գումարը տվել կամ շարքային կուսակցականնե՞րը։ Ոչ։ ՈՒնևորները։ Փող են տալիս ու ասում՝ այնպես արա, որ իմ ապագա գնորդն աշխատանք ունենա, լինի բարեկեցիկ վիճակում, իմ ապրանքն առնի, որպեսզի ճգնաժամ չստեղծվի։ Մենք դեռ այդ մակարդակին չենք հասել, բայց պետք է հասկանանք, որ ապրելու ենք օլիգարխիկ դեմոկրատիայի ժամանակահատվածում։


Ճեպազրույցը՝
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ