Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կատալոնիայի խորհրդարանն ընտրել է կառավարության ղեկավար

Կատալոնիայի խորհրդարանն ընտրել է կառավարության ղեկավար
15.05.2018 | 13:51

Կատալոնիայի խորհրդարանը պատգամավոր Ժոակիմ (Կիմ) Տոռային ընտրել է ինքնավար մարզի կառավարության՝ Ժեներալիտետի ղեկավար: Երկուշաբթի քվեարկության ընթացքում «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության ներկայացուցիչն ստացել է պատգամավորների պարզ մեծամասնության աջակցությունը: Տոռայի թեկնածության քվեարկությունը երկրորդ անգամ է անցկացվել խորհրդարանում: Առաջին քվեարկության ժամանակ` մայիսի 12-ին, նրա օգտին քվեարկել էր 66 պատգամավոր, դեմ՝ 65, 4-ը ձեռնպահ էին մնացել:


Առաջին փուլով ընտրվելու համար նա պետք է ստանար 135 պատգամավորից 68-ի ձայնը, այսինքն՝ բացարձակ մեծամասնության աջակցությունը: Տոռայի օգտին քվեարկել են «Միասին հանուն Կատալոնիայի», «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցության պատգամավորները:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ