ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ ռուսաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ ռուսաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում
15.05.2018 | 13:52

Սոչիում ԵԱՏՄ բարձր խորհրդի նիստի շրջանակներում հանդիպումներից ռուսական մամուլի համար թերևս ամենակարևորը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումն էր։
Ռուսական պետական լրատվամիջոցներն իրենց վերնագրերում մեջբերում են Փաշինյանի այն խոսքերը, որ հայ-ռուսական հարաբերություններն էլ ավելի կլավանան։ «Նիկոլ Փաշինյանը խոսեց Վլադիմիր Պուտինի հետ ռուսաստանամետ ոճով» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել «Կոմերսանտ»-ը։


«Հայաստանի նոր վարչապետը փորձել է համոզել Պուտինին երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների անփոփոխ մնալու մեջ»,- գրում է «Կոմերսանտ»-ը՝ հավելելով. «Դժվար թե մեկ ամիս առաջ հնարավոր լիներ պատկերացնել, որ Պուտինն ու Փաշինյանն այսօր հանդիպելու են որպես երկու երկրների առաջնորդներ»։ Փաշինյանը երկար տարիներ ընդդիմադիր գործիչ էր և հաճախ էր քննադատում Մոսկվային, սակայն ինչքան մոտենում էր վարչապետի պաշտոնին, այնքան փոխվում էր նրա հռետորաբանությունը։ «Կոմերսանտ»-ի հետ հարցազրույցում Փաշինյանն ասել է, թե չի պատրաստվում որևէ հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ։ «Իր հերթին Պուտինը նույնպես ամեն ինչ արել է, որ Փաշինյանի հետ առաջին հանդիպումն անցնի ջերմ մթնոլորտում, օրինակ, հանդիպումը սկսելիս հայտարարել է՝ «Հայաստանը մենք ընկալում ենք որպես մեր մտերիմ գործընկերն ու դաշնակիցը տարածաշրջանում», - Պուտինի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ»-ը։


Պուտին-Փաշինյան առաջին հանդիպման և Մոսկվայի դիրքորոշման մասին ծավալուն հոդված է հրապարակել BBC-ի ռուսական ծառայությունը՝ «Ո՞վ է Կրեմլում աչքաթող արել հայկական հեղափոխությունը» վերնագրով։ Հեղինակը շեշտում է Ռուսաստանի զարմանալի չեզոք դիրքորոշումը, որ շատ է տարբերվում Մոսկվայի դիրքորոշումից ուկրաինական և վրացական հեղափոխությունների ժամանակ։


«Ռուսական հեռուստաընկերությունները չեն քննադատել հայաստանյան ընդդիմությանն ու նրանց առաջնորդին, իսկ Պուտինն էլ ասել է, որ սա Հայաստանի ներքին գործն է»,- գրել է BBC-ին։ Վկայակոչելով ՌԴ նախագահի աշխատակազմի իր աղբյուրը` հեղինակը նշում է. «Մոսկվան պետք է ավելի լուրջ աշխատեր իր դաշնակցի հետ, պետք է բացատրեր Սերժ Սարգսյանին, որ նա պետք է հեռանա, որ հնարավոր չի լինի նրան ընդմիշտ պահել Հայաստանի ղեկավարի պաշտոնում»։

Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ