Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Die Presse. Զարմանալի է, որ Փաշինյանին շնորհավորած առաջին օտարերկրյա նախագահը Պուտինն է

Die Presse. Զարմանալի է, որ Փաշինյանին շնորհավորած առաջին օտարերկրյա նախագահը Պուտինն է
15.05.2018 | 13:53

«Ինչու՞ Պուտինը հանգիստ վերաբերվեց Հայաստանի ժողովրդական ընդվզումներին» վերնագրով գերմանական Die Presse-ի թղթակից Յութ Զոմերբաուերը փորձում է հասկանալ հայաստանյան բողոքի ցույցերի նկատմամբ Կրեմլի անսովոր լռության ու զսպվածության պատճառը: «Հայաստանյան բողոքի ակցիաների թիրախում ներքին քաղաքականությունն էր՝ Մոսկվայի հետ հարաբերությունները քննարկման թեմա չէին»,- գրում է հեղինակը և հավելում․ «Կրեմլը դասեր է քաղել ուկրաինական ֆիասկոյից»: «Կրեմլը չի սիրում ժողովրդական ընդվզումներ իր քթի տակ: Միևնույն ժամանակ, զարմանալի է այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանին շնորհավորած առաջին օտարերկրյա նախագահը Պուտինն է»,- ընդգծում է հոդվածագիրը՝ կարծիք հայտնելով, թե պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասած շարժումը երբեք կասկածի տակ չի դրել Հայաստանի և Ռուսաստանի հատուկ հարաբերությունները:

Հայաստանում հնարավորինս խուսափել են համեմատվել, օրինակ, հարևան Վրաստանի «վարդերի հեղափոխության» կամ ՈՒկրաինայում «նարնջագույն հեղափոխության» հետ: Այստեղ ընդգծում էին հեղափոխության հայկական բնույթը, չկար նաև ընտրություն արևմտամետ կամ ռուսամետ լինելու միջև: «Անցյալում, սակայն, 42-ամյա Փաշինյանը այլ հայտարարություններ էր անում՝ քննադատում էր գործող իշխանություններին Մոսկվային հնազանդվելու համար, ինչը աջակցություն էր վայելում մասնավորապես Փաշինյանի երիտասարդ աջակիցների շրջանում»,- գրում է Յութ Զոմերբաուերը: Գերմանական պարբերականը հիշեցնում է, որ «Հայաստանը Մոսկվայի ճնշմամբ ոչ միայն ԵԱՏՄ-ին անդամակցեց, այլ նաև դարձավ Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ անդամ»:
Լրագրողի կարծիքով՝ Կրեմլը Հայաստանի դեպքում դասեր է քաղել նախորդ սխալներից` «ՈՒկրաինայի գործերին միջամտելը՝ Ղրիմը բռնակցելը, Դոնբասում իրավիճակի սրումը ցանկալի արդյունքներ չեն բերել»: «Կրեմլը հասկացել է, որ եթե միջամտի, բնակչությանն իր դեմ կտրամադրի»,- հայաստանցի քաղաքագետ Արթուր Աթանեսյանի խոսքերն է մեջբերում Die Presse-ը:


Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ ասել է. «Երևանը պետք է ավելի ինքնավստահ սեփական քաղաքականությունը վարի Մոսկվայի հետ՝ դա վերաբերում է մասնավորապես տնտեսական միությանը»: «Արդյոք կստացվի՞»,- տարակուսում է հոդվածագիրը՝ շարունակելով` Մոսկվայից արդեն տեղեկություններ են ստացվում, որ Հայաստանից բանջարեղենի ներկրումը կարող է դադարեցվել սանիտարական պահանջների խախտման հետ կապված»:

Դիտվել է՝ 762

Մեկնաբանություններ