«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Երևանյան հնչյունները՝ Նալբանդյան 21-ում

Երևանյան հնչյունները՝ Նալբանդյան 21-ում
15.05.2018 | 16:27

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, ի թիվս Հայաստանի և Արցախի 116 թանգարանների, արդեն 15-րդ անգամ աշխարհի 30 հազար թանգարաններին է միանում՝ մասնակցելով «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» միջոցառումներին։


«Թանգարանների միջազգային օր - 2018» ամենամյա միջոցառմանը, որը կրում է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագիրը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության մուտքն ազատ կլինի մայիսի 18-ին, ժամը 11:00 - 18:00։ Այցելուները Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքին ու ստեղծագործական ուղուն ծանոթանալու և նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ գործող ինտերակտիվ-վիրտուալ խաղերը վայելելու հնարավորություն կունենան։


«Թանգարանների գիշերը» կոմպոզիտորի տուն-թանգարանն առաջարկում է 2800-ամյա Երևանի զարգացման ընթացքը դիտարկել երաժշտության հնչյուններում, որոնք Նալբանդյան 21 հասցեում՝ տուն-թանգարանի հարակից պուրակում, կտարածվեն մայիսի 19-ին, ժամը 19։00 - 24։00 Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի բոլոր նվագախմբերի, երգչախմբի կատարմամբ նաև ի նշանավորումն Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1752

Մեկնաբանություններ