Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զարիֆը դրական և կառուցողական է որակում Մոգերինիի հետ հանդիպումը

Զարիֆը դրական և կառուցողական է որակում Մոգերինիի հետ հանդիպումը
15.05.2018 | 20:00

Իրանի արտգործնախարարը շատ դրական և կառուցողական է որակել այսօրվա հանդիպումը ԵՄ ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ՝ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի շուրջ: Պայմանագրից դուրս գալու՝ Վաշինգտոնի անցած շաբաթվա որոշումից հետո Իրանի թիվ 1 դիվանագետը հանդիպում է փաստաթղթի տակ ստորագրած մյուս 5 պետությունների հետ, որոնք հայտարարում են, թե հավատարիմ են մնալու դրա տառին և ոգուն:


Մոհամադ Ջավադ Զարիֆը խնդրել է ԵՄ-ին դիմակայել ԱՄՆ-ի «ապօրինի և անտրամաբանական քայլերին», միաժամանակ զգուշացրել՝ Թեհրանը հավատարիմ կմնա գործարքին, երբ այն լիովին համապատասխանի իր շահերին:

Դիտվել է՝ 1131

Մեկնաբանություններ