ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Աննա Հակոբյան. Մեր թերթը կքննադատի բոլորին, եթե քննադատության հիմքեր տեսնի, այդ թվում՝ վարչապետին

Աննա Հակոբյան. Մեր թերթը կքննադատի բոլորին, եթե քննադատության հիմքեր տեսնի, այդ թվում՝ վարչապետին
15.05.2018 | 20:01

«Մեր թերթը, իհարկե, կքննադատի բոլորին, եթե քննադատության հիմքեր տեսնի, այդ թվում՝ վարչապետին»` «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը։

Օգտատերից մեկը հետաքրքրվել էր, թե Հակոբյանը կմիջամտի, եթե ամուսինը կայացնի ոչ ճիշտ որոշում, և կքննադատի՞ Փաշինյանի որոշումը «Հայկական ժամանակ» թերթում։ Օգտատերերից մեկի դիտարկմանն էլ, թե «Հայկական ժամանակ»-ը դառնալու է իշխանական հարթակ, Հակոբյանն այսպես արձագանքեց. «Ես երաշխավորում եմ, որ բոլորի համար թերթը բաց է, անկախ նրանից, թե իրենք որ քաղաքական ուժին են պատկանում, իրենք էս պահին ընդդիմություն են, նախկինում իշխանություն են եղել, կամ հակառակը, բոլորի համար թերթը հարթակ է, որը նրանք կարող են ազատորեն օգտագործել, և որևէ սահմանափակում չկա և չի կարող լինել»։

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ