Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վարչապետը ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նոր նախարարին

Վարչապետը ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նոր նախարարին
15.05.2018 | 20:03

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է ԱԳՆ և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Վարչապետը նշել է, որ դիվանագիտական կորպուսը մեր պետության կայացած համակարգերից մեկն է, և ավելացրել, որ վստահություն է վայելում քաղաքացիների շրջանում:


Նաշնորհակալություն է հայտնել նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանին և նշել. «Պարոն Մնացականյանին նախարարի պաշտոնը առաջարկելու մոտիվացիան եղել է հետևյալը. ապահովել քաղաքական փոփոխությունների սահունությունն արտաքին գործերի նախարարության և դիվանագիտական կորպուսի համար: Կարծում եմ՝ առաջիկայում պետք է լրջորեն աշխատենք, որովհետև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կան լրջագույն հարցեր, որոնք կարևոր և կենսական նշանակություն ունեն ՀՀ-ի համար: Այդ հարցերի նկատմամբ մեր դիրքորոշումից է կախված Հայաստանի բնականոն զարգացումը, անվտանգությունը և միջազգային հեղինակությունը»: Փաշինյանն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի միջազգային հեղինակությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա և լավ հնարավորություն կա վերածելու արտաքին քաղաքական ձեռքբերումների: Նա շեշտել է, որ պետք է դիվանագիտական կորպուսը հնարավորինս զերծ պահել քաղաքական փոփոխությունների ազդեցությունից, ինչն աշխատանքի արդյունավետ կազմակերպման լավ միջոց է: Էդուարդ Նալբանդյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և համոզմունք հայտնել, որ նրա գլխավորությամբ և համակարգի պրոֆեսիոնալ դիվանագետների գործունեությամբ հնարավոր կլինի արձանագրել նորանոր ձեռքբերումներ արտաքին քաղաքականության ոլորտում: Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ Էդուարդ Նալբանդյանի գլխավորությամբ անցած տարիների ընթացքում դիվանագիտական կորպուսը բարձրացրել է մասնագիտական կարողություններն ու ներուժը: «Գիտակցում եմ մարտահրավերների ողջ ծավալը, բայց ինձ զգում եմ վստահ և ուժեղ առկա մեծ թիմով: Հիմնվելով մեր հսկայական ներուժի վրա՝ վստահ եմ, որ միասին շարունակելու ենք առաջ տանել Հայաստանի օրակարգը», - ասել է նորանշանակ ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ