«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Նիկոլ Փաշինյան. Կարծում եմ՝ արտահերթ ընտրությունները կլինեն այս տարի

Նիկոլ Փաշինյան. Կարծում եմ՝ արտահերթ ընտրությունները կլինեն այս տարի
15.05.2018 | 20:03

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կլինեն այս տարի։ «Կքննարկենք, կարծում եմ, որ այս տարի», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։


Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ Աժ մեծամասնությունը կողմ կքվեարկի՞ իր ներկայացրած կառավարության ծրագրին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ, այո, հավանություն կտա, և մենք բնականոն կաշխատենք, և ես կարծում եմ, որ էլի չպետք է որևէ մեկը քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ